Ազատոճայինները պատրաստվում են ՕլիմպավանումԱզատոճայինները պատրաստվում են Օլիմպավանում

Ազատոճայինները պատրաստվում են Օլիմպավանում

01.06.17 13:06
Ազատոճայինները պատրաստվում են Օլիմպավանում

Ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում: Ազատոճայինները ևս պատրաստվում են Թբիլիսիում կայանալիք միջազգային մրցաշարին:

Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց, որ հավաքին հրավիրել է Հայաստանի չեմպիոններին, երկրորդ մրցանակակիրներին, ևս մի քանի ըմբիշի երիտասարդական հավաքականից.

«Սա լավ առիթ է, որ միջազգային մրցաշարի մասնակցեն նաև մեր երկրորդ համարները և հեռանկարային երիտասարդները»,-ասաց Արմեն Մկրտչյանը:

Մարզիչը տեղեկացրեց, որ Գարիկ Բարսեղյանը (57 կգ քաշային կարգ) և Գեորգի Կետոևը (97 կգ) հավաքականին կմիանան Թբիլիսիում, իսկ Լևան Բերիանիձեն (125 կգ) բաց կթողնի մրցաշարը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված