Հունահռոմեական ոճի ըմբիշները հավաք են անցկացնում ՕլիմպավանումՀունահռոմեական ոճի ըմբիշները հավաք են անցկացնում Օլիմպավանում

Հունահռոմեական ոճի ըմբիշները հավաք են անցկացնում Օլիմպավանում

30.05.17 17:02
Հունահռոմեական ոճի ըմբիշները հավաք են անցկացնում Օլիմպավանում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 28-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում: Ըմբիշները պատրաստվում են Թբիլիսիում կայանալիք միջազգային մրցաշարին: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հրավիրել է Գեւորգ Ղարիբյանին (59 քաշային կարգ), Վազգեն Խաչատրյանին (59 կգ), Տարոն Դումոյանին (59 կգ), Կարեն Ասլանյանին (66 կգ), Գոռ Սիրեկանյանին (66 կգ), Գեւորգ Խումարյանին (66 կգ), Վարշամ Բորանյանին (71 կգ), Տիգրան Թորոսյանին (71 կգ), Հայկ Արշակյանին (71 կգ), Արսեն Ջուլֆալակյանին (75 կգ), Կարապետ Չալյանին (75 կգ), Հրանտ Կալաչյանին (75 կգ), Սարգիս Քոչարյանին (80 կգ), Ռաֆիկ Մանուկյանին (80 կգ), Էդուարդ Սարգսյանին (80 կգ), Ռուբեն Ղարիբյանին (80 կգ), Մաքսիմ Մանուկյանին (85 կգ), Արգիշտի Աբգարյանին (85 կգ), Արթուր Շահինյանին (85 կգ), Արթուր Ալեքսանյանին (98 կգ), Վաղարշակ Մինասյանին (98 կգ), Կարեն Աբգարյանին (98 կգ), Վաչիկ Եղիազարյանին (130 կգ) եւ Էդգար Խաչատրյանին (130 կգ):

Լեւոն Ջուլֆալակյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշել է, որ ամենայն հավանականությամբ Թբիլիսիում հանդես կգան հավաքին մասնակցող բոլոր ըմբիշները, բացառությամբ Վարշամ Բորանյանի, Արսեն Ջուլֆալակյանի եւ Ռաֆայել Ալեքսանյանի: Վերջինս չի մասնակցում նաեւ հավաքին: Լեւոն Ջուլֆալակյանը հայտնեց, որ Արսենը Թբիլիսիի մրցաշարը բաց կթողնի գործող կանոնների պատճառով, իսկ Ալեքսանյանը եւ Բորանյանը թեթեւ վնասվածքներ ունեն: Հնարավոր է` Արսեն Ջուլֆալակյանը չմասնակցի նաեւ աշխարհի առաջնությանը:

Ազգային թիմի հետ համատեղ մարզվում են նաեւ երիտասարդները:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված