Ռուբեն Հայրապետյան. ««Փյունիկը» չի վաճառվել՝ փոխանցվել է»Ռուբեն Հայրապետյան. ««Փյունիկը» չի վաճառվել՝ փոխանցվել է»

Ռուբեն Հայրապետյան. ««Փյունիկը» չի վաճառվել՝ փոխանցվել է»

01.06.17 10:57
Ռուբեն Հայրապետյան. ««Փյունիկը» չի վաճառվել՝ փոխանցվել է»

Մայիսի 31-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսը

Ասուլիսի ընթացքում Հայրասպետյանը, մասնավորապես, անդրադարձել է «Փյունիկի» շուրջ զարգացող իրադարձություններին, ՀՖՖ նախագահի պաշտոնից հրաժարական տալու խոսակցություններին, ինչպես նաև՝ ԲԽ արդեն անցած առաւնությանը:

«Վերջին 10 տարվա մեջ ես անընդհատ ասում եմ, որ եթե լինի մեկն, ով կհովանավորի «Փյունիկին», ես պատրաստ կլինեմ առանց կոպեկի ակումբը հանձնել այդ մարդուն:

Արթուր Սողոմոնյանն ինձ հավատ ներշնչեց և ես վստահեցի նրան: «Փյունիկը» Հայաստանի ֆուտբոլի համար արժեք է: Իրականում Ոչ մի վաճառք չի եղել. ես ակումբի բաժնետոմսերի 100%-ը առանց գումարի փոխանցել եմ նրան:

Ակումբը չի վաճառվել, և ոչ մի դրամ Հայրապետյան ընտանիքը չի ստացել:

Մանկապատանեկան թիմերն ու ակումբը հանձնվել է Սողոմոնյանին, բայց գույքը մեր ընտանիքի սեփականությունն է: Այն անվճար հանձնելու ենք օգտագործման, բայց սեփականությունը մերն է լինելու:

Խնդիրն այսպիսին էր. կա՛մ ես պետք է հանձնեի «Փյունիկը», կա՛մ՝ հեռանայի ֆեդերացիայից: Ես որոշեցի հանձնել «Փյունիկը»:

Ֆեդերացիայի նախագահի պաշտոնը մեկն է, և միայն ես եմ այդ պաշտոնում:

Անցնող առաջնությունում փոփոխություններ չեմ նկատում: Կա միայն բացասականը: Եկող առաջնությունից մենք մեծ թվով փոփոխություններ կունենանք, առաջնությունը կուժեղանա: Եկող տարի ավելի հետաքրքիր կլինի: Երկու թիմով կավելանա Բարձրագույն խմբի առաջնության թիմերի քանակը 2018 թվականից: Այդ ժամանակ կլինի առաջընթաց: Հիմա միայն հետընթաց ենք ապրում»:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված