F1-ի աշխարհի չեմպիոնը՝ խաղի լավագույն ֆուտբոլիստ (տեսանյութ+լուսանկարներ)F1-ի աշխարհի չեմպիոնը՝ խաղի լավագույն ֆուտբոլիստ (տեսանյութ+լուսանկարներ)

F1-ի աշխարհի չեմպիոնը՝ խաղի լավագույն ֆուտբոլիստ (տեսանյութ+լուսանկարներ)

31.05.17 11:27
F1-ի աշխարհի չեմպիոնը՝ խաղի լավագույն ֆուտբոլիստ (տեսանյութ+լուսանկարներ)

Ferrari-ի արշավորդ Կիմի Ռայկոնենը դարձել է Partita del Cuore արդեն 26-րդ բարեգործական խաղի ամենաարդյունավետ ֆուտբոլիստը՝ խփելով 5:5 հաշվով ավարտված հանդիպման 3 գոլ:

Հանդիպման իրական հերոս դարձած Ռայկոնենը ֆուտբոլային խաղադաշտում բացարձակ «Այսմեն» չէր: Համենայն դեպս, նման ժպիտ (ու առհասարակ՝ ժպիտ) Ռայկոնենի դեմքին շա՜տ վաղուց նշմարելի չէր:

Այս խաղը սովորաբար իտալացի մարզիկների թիմը հանդիպում է իտալացի աստղերի թիմին: Թվով 26-րդ Partita del Cuore-ին մասնակցում էին բազմակազմ թիմեր:

Cantanti թիմի կազմում խաղադաշտ դուրս եկան 2003թ-ի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Պավել Նեդվեդը. Իտալիայի եռակի չեմպիոն Էդգար Դավիդսը, հաղորդավար Մասսիմո Ժիլետտին, «Յուվենթուսի» նախագահ Անդրեա Անյելլին ու թիմի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին, FIFA-ի նախագահ Ջիաննի Ինֆանտինոն, Ferrari-ի արշավորդներ, 2007թ-ի աշխարհի չեմպիոն Կիմի Ռայկոնենը, աշխարհի քառակի չեմպիոն Սեբաստյան Ֆետտելը, և այլք:

Campioni per la Ricerca թիմում հանդես էին գալիս «Յուվենթուսի» լեգենդ Ալեսանդրո դել Պիերոն, խորվաթական ֆուտբոլի լեգենդ Զվոնոմիր Բոբանը, երգիչներ Էրոս Ռամազոտտին, Ջիաննի Մորանդին, Պաոլո Բելլին, Նիկոլո Ֆաբին ու այլ հանրահայտ դեմքեր:

Հանդիպումը սպասարկում էր իտալացի լեգենդար մրցավար Պիերլուիջի Կոլինան: Միջոցառման նպատակն օնկոլոգիական հիվանդությունների դեմ պայքարի ֆոնդի օգտին գումարի հավաքագրումն էր:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված