Արփի Սաֆարյանն ու Նարեկ Իսկանդարյանը կմասնակցեն World Cup Orlen 2017-ինԱրփի Սաֆարյանն ու Նարեկ Իսկանդարյանը կմասնակցեն World Cup Orlen 2017-ին

Արփի Սաֆարյանն ու Նարեկ Իսկանդարյանը կմասնակցեն World Cup Orlen 2017-ին

17.05.17 13:40
Արփի Սաֆարյանն ու Նարեկ Իսկանդարյանը կմասնակցեն World Cup Orlen 2017-ին

Մայիսի 31-ից հունիսի 4-ը լեհական Լոձում կայանալու են ավանդական կարատեի 9-րդ World Cup Orlen 2017 ու Կումիտեի միջմայրցամաքային գավաթի խաղարկությունները:

Օրերս մրցաշարի կազմկոմիտեն հրապարակել է գավաթի խաղարկությանը որակավորված մասնակիցների տասնյակները՝ կանանց ու տղամարդկանց պայքարում:

Հատկանշական է, որ առաջին անգամ մեր երկրի պարագայում Հայաստանի Կենտրոն ազգային ավանդական կարատե-դո ֆեդերացիայի նախագահ, սև գոտի 5-րդ դան սենսեյ Սուրեն Մաթևոսյանի ջանքերով մեր երկիրը ներկայացուցիչ է ունենալու 2 խմբում էլ:

Կանանց պայքարում առաջին անգամ Հայաստանը կներկայացնի սև գոտի 2-րդ դան, Կենտրոն Ազգային Ավանդական Կարատե-դո ֆեդերացիայի «Աբովյան» մասնաճյուղի ղեկավար Արփի Սաֆարյանը:

18575477_454502704900018_396587298_o.jpg

Իսկ տղամարդկանց պայքարում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանի սև գոտի, 3րդ դան, Կենտրոն Ազգային Ավանդական Կարատե-դո ֆեդերացիայի «Զեյթուն» մասնաճյուղի ղեկավար, աշխարհի չեմպիոն, 2016թ-ի Եվրոպայի գավաթի արծաթե մեդալակիր, Հայաստանի բազմակի չեմպիոն Նարեկ Իսկանդարյանը:




sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված