Հավաքականին Մոնտենեգրոյում երկրպագելու՝ FAF-ի հետ
17.05.17 11:36
Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների FAF շարժումը Հայաստանի հավաքականի երկրպագուներին հրավիրում է միասին մեկնել Մոնտենեգրո՝ երկրպագելու մեր թիմին:
«Հունիսի 10-ին Պոդգորիցայում մեր հավաքականը խմբում 2-րդ տեղ զբաղեցնելու համար ճակատամարտի է դուրս գալու այժմ 2-րդ տեղում ընթացող Մոնտենեգրոյի ընտրանու դեմ: Երևանում Մոնտենեգրոյի հավաքականի հանդեպ տոնած փառահեղ հաղթանակից հետո Պոդգորիցայում հաջողության հասնելու դեպքում միայն կարող ենք շարունակել պայքարը աշխարհի առաջնության 2-րդ ուղեգիր նվաճելու համար: Այս կապակցությամբ, հերթական անգամ մեկնում ենք Բալկաններ՝ մեր թիմին կարևորագույն խաղում աջակցելու:
Մոնտենեգրո մեկնել ցանկացող հայ երկրպագուները կարող են միանալ մեզ: Մոնտենեգրոն եվրոպական գոտում գտնվող եզակի երկրներից է, որտեղ կարելի է հասնել առանց վիզայի:
Փաթեթի արժեքը մեկ անձի համար 660 եվրո է, ուղևորությունը կտևի 7 օր՝ 08.06.2017 - 14.06.2017: Կհանգրվանենք կուրորտային քաղաք Բուդվայում, հավաքականի խաղին և մարզմանը կգնանք ավտոբուսով:
Փաթեթը ներառում է`
-ինքնաթիռի տոմս (Երևան-Պոդգորիցա, Պոդգորիցա-Երևան),
-տրանսֆեր (օդանավակայան - Վիլլա Բուդվա քաղաքում - օդանավակայան),
-վիլլա Բուդվայում` 6 գիշեր
-տրանսֆեր 09.06 հավաքականի մարզում (Բուդվա –Պոդգորիցա- Պուդվա),
-տրանսֆեր 10.06 հավաքականի խաղ (Բուդվա –Պոդգորիցա- Պուդվա),
Տեղերը սահմանափակ են, մեկնել ցանկացողներին խնդրում ենք շտապել: Ամրագրման, ինչպես նաև այլ հարցերի դեպքում զանգահարել 099 227788, 077 613936 հեռախոսահամարներով»,-ասվում է հայտարարությունում:

