Հայտնի են գնդակային հրաձգության երիտասարդների ՀՀ առաջնության արդյունքներըՀայտնի են գնդակային հրաձգության երիտասարդների ՀՀ առաջնության արդյունքները

Հայտնի են գնդակային հրաձգության երիտասարդների ՀՀ առաջնության արդյունքները

16.05.17 12:27
Հայտնի են գնդակային հրաձգության երիտասարդների ՀՀ առաջնության արդյունքները

Մայիսի 12-ից 14-ը Երևանում անցկացվել է գնդակային հրաձգության երիտասարդների Հայաստանի Հանրապետության առաջնությունը, որի ընթացքում մարզիկները մրցել են գնդակային հրաձգության օդամղիչ բոլոր վարժություններում:

Ըստ մրցաձևերի տղաների մրցապայքարում երիտասարդների ՀՀ առաջնության հաղթողներ են ճանաչվել. օդամղիչ հրացան 10 մ, 60 կրակոց վարժությունում՝ Նարեկ Ադամյանը (անձնական մարզիչ՝ Համլետ Նիկողոսյան), օդամղիչ ատրճանակ 10 մ, 60 կրակոց վարժությունում՝ Բենիկ Խլղաթյանը (անձնական մարզիչ՝ Արմեն Սիմոնյան), վազող թիրախ, 10 մ, 30 + 30 կրակոց վարժությունում՝ Հովհաննես Մարգարյանը (անձնական մարզիչ՝ Էդիկ Ղարիբյան) և վազող թիրախ, խառը վազք, 10 մ, 2 x 20 կրակոց վարժությունում՝ Հովհաննես Մարգարյանը (անձնական մարզիչ՝ Էդիկ Ղարիբյան):

Աղջիկներից լավագույններն են. օդամղիչ հրացան 10 մ, 40 կրակոց վարժությունում՝ Անուշ Նալբանդյանը (անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան), օդամղիչ ատրճանակ 10 մ, 40 կրակոց վարժությունում՝ Նարե Գաբրիելյանը (մարզիչ՝ Արմեն Սիմոնյան) և վազող թիրախ, 10 մ, 20 + 20 կրակոց վարժությունում՝ Գոհար Վարդանյանը (անձնական մարզիչ՝ Արմենակ Գալոյան):

Առաջնության ընթացքում օդամղիչ հրացան մրցաձևում Ալլա Պողոսյանը, խոցելով 614,9 միավոր, սահմանել է երիտասարդների ՀՀ առաջնության ռեկորդ։ Վազող թիրախ-խառը վազք մրցաձևում Հովհաննես Մարգարյանը, խոցելով 372 միավոր, լրացրել է ՀՀ սպորտի վարպետի արդյունքը:

Նշենք, որ մրցմանը մասնակցել են 70 մարզիկ՝ Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներից:


sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված