Դավիթ Ֆահրադյանի ռեկորդի շնորհանդեսը՝ ԱՄՆ-ում (լուսանկարներ)Դավիթ Ֆահրադյանի ռեկորդի շնորհանդեսը՝ ԱՄՆ-ում (լուսանկարներ)

Դավիթ Ֆահրադյանի ռեկորդի շնորհանդեսը՝ ԱՄՆ-ում (լուսանկարներ)

21.04.17 11:44
Դավիթ Ֆահրադյանի ռեկորդի շնորհանդեսը՝ ԱՄՆ-ում (լուսանկարներ)


Գլենդելի Impressions Banquet Hall ում կայացավ Գինեսի քառակի ռեկորդակիր Դավիթ Ֆահրադյանի 5-րդ համաշխարհային ռեկորդի շնորհանդեսը: Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին Լոս Անջելեսում Դավիթը փորձ կատարեց 5-րդ անգամ իր անունը գրանցել Գինեսի ռեկորդների գրքում, ինչն այսօր արդեն փաստ է:

Նախատեսված 51 պտույտի փոխարեն Դավիթը կատարեց 94-ը ու բոլոր ներկաներին զարմանքի ու միևնույն ժամանակ հիացմունքի մի քանի րոպեներ պարգևեց: Արդեն այսօր Դավիթը կրկին Միացյալ Նահանգներում է, քանի որ ռեկորդը հաստատվել է, իսկ դա իսկապես մեծ առիթ էր կրկին վերադառնալու այն վայրը, որտեղից սկիզբ էր առել այն:

Մի քանի բարերարների հովանավորությամբ կայացավ ռեկորդի շնորհանդեսի երեկոն: Դավիթ Ֆահրադյանը մի շարք շնորհակալագրեր ու պատվոգրեր ստացավ Գլենդելի ու Լոս Անջելեսի քաղաքային այրերից՝ սպորտում ներդրած մեծ ավանդի, դրա զարգացման ու տարածման գործում ունեցած մեծ ավանդի համար:

Նշենք, որ Դավիթ Ֆահրադյանը միայնակ չէր ժամանալ ԱՄՆ: Դավթի հետ էր նաև իր մենեջեր Սերգեյ Խաչատրյանը, ով Հայաստանում JKS Armenia կարատեի ֆեդերացիայի նախագահն է: Հյուրերի թվում էին նաև Նիկողայոս Տիգրանյանի անվան դպրոցի տաղանդավոր սաները:

Տաղանդավոր ու բազմաշնորհ մարզիկ մարզուհիները, ովքեր թեև կուրության խնդիրներին, կարողացան միջոցառման ներկա հյուրերին զարմացնել իրենց գեղեցիկ ելույթներով՝ սպորտից մինչև երգ ու պար: Պատանի մարզուհիներից Սյուզաննան բացառիկ տաղանդի է տիրապետում: Գեղեցկուհին ոչ միայն զբաղվում է կարատեով, այլ նաև կիթառ է նվագում ու պարում:

Ներկա հյուրերին մեծ անակնկալ էր սպասվում: Գեղեցկուհիներից ևս մեը՝ Մերին Միացյալն Նահանգներ էր բերել իր կողմից նկարված նկարներից մեկը, որը երեկոյի ընթացքում աճուրդի հանվեց ու ամենաշատ գումար փոխանցողն էլ ստացավ նրա աշխատանքը:

Միջոցառմանը ներկա էին Գլենդելում հայկական հյուպատոսարանի անդամներ, հեռուստատեսության ու մամուլի ներկայացուցիչներ, հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներ: Երեկոյի ընթացքում իրենց գեղեցիկ ելույթներով հանդես եկան Պապին Պողոսյանը, Mistr X-ը, Ռազմիկ Մանսուրյանը, Գևորգ Չակմանյանն ու Հովհաննես Բալյանը:

Երգ, պար, շնորհավորանքներ ու երախտիքի խոսքեր, ահա այսպիսին էր Կալիֆորնիայի ամենահայաշատ քաղաքում՝ Գլենդելում կայացած երեկոն:


Գ.Փ. Լոս Անջելես



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված