Մարգարյանն ու Խաչատրյանը՝ դաշտային առաջնության չեմպիոններՄարգարյանն ու Խաչատրյանը՝ դաշտային առաջնության չեմպիոններ

Մարգարյանն ու Խաչատրյանը՝ դաշտային առաջնության չեմպիոններ

05.04.17 10:47
Մարգարյանն ու Խաչատրյանը՝ դաշտային առաջնության չեմպիոններ

Բանակի կենտրոնական մարզական ակումբում կայացել է 2017 թվականի նետաձգության Հայաստանի Հանրապետության դաշտային առաջնությունը, որին մասնակցել են 18 տղա և 6 աղջիկ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարարության պաշտոնական կայքը՝ աղջիկների պայքարում առաջնության հաղթող է դարձել Հայկուհի Մարգարյանը (անձնական մարզիչ՝ Վարդան Ադամյան), երկրորդ տեղը զբաղեցրել է Մանե Սահակյանը (անձնական մարզիչ՝ Վարդան Ադամյան), իսկ երրորդ տեղը՝ Մերի Մխաջրջյանը (անձնական մարզիչ՝ Անդրանիկ Շահնազարյան):

Տղաների առաջնությունում հաղթել է Սամվել Խաչատրյանը (անձնական մարզիչ` Բորիս Վասիլյան), երկրորդ տեղը գրավել է Վասիլ Շահնազարյանը (անձնական մարզիչ` Անդրանիկ Շահնազարյան), իսկ երրորդ տեղը՝ Գևորգ Հազարումյանը (անձնական մարզիչ` Բորիս Վասիլյան):

Հայ նետաձիգները ապրիլի 16-23-ը Հունաստանում մասնակցելու են նետաձգության երիտասարդների և պատանիների, ապրիլի 24-30-ը՝ Լեհաստանում մեծահասակների Եվրոպայի գավաթների խաղարկություններին, ինչպես նաև հունիսի 6-11-ը Թուրքիայում անցկացվելիք աշխարհի գավաթի երկրորդ փուլի խաղարկությանը:


sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված