Ծնունդդ շնորհավո՜ր, ՄԱՐԶԻ՛ՉԾնունդդ շնորհավո՜ր, ՄԱՐԶԻ՛Չ

Ծնունդդ շնորհավո՜ր, ՄԱՐԶԻ՛Չ

05.04.17 13:53
Ծնունդդ շնորհավո՜ր, ՄԱՐԶԻ՛Չ

Անվանի մարզիկ, մարզիչ, մասնագետ… թերևս այս ու էլի շատ ու շատ բառերով կարելի է նկարագրել հունահռոմեկան ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանին:

Եվրոպայի, աշխարհի (1986) և օլիմպիական (1988) չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետն այսօր նշում է ծննդյան տարեդարձը:

Վերջին տարիներին հունահռոմեկան ըմբշամարտի մեծահասակների հավաքականների թերևս բոլոր հաջողությունները կապվում են հենց նրա անվան հետ: Ճիշտ է, հաղթանակները հեշտ չեն տրվում, դրանց ճանապարհին բազմաթիվ են դժվարությունները, բայց Լևոն Ջուլֆալակյանի տարիների փորձն ու նվիրվածությունը տվել են իրենց արդյունքները… ու այսօր իսկապես հպարտ ենք մեր հավաքականով ու մարզչով:

Շնորհավորում ենք պարոն Ջուլֆալակյանին, մաղթում նախևառաջ՝ քաջ առողջություն, հաջողություններ ընտանեկան ու մարզական կյանքում ու թող որ տարիների ընթացքում կուտակած փորձը շարունակի փոխանցել երիտասարդ սերնդին:

Ծնունդդ շնորհավո՜ր, ՄԱՐԶԻ՛Չ …



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված