Արթուր Պետրոսյան. «Վաղը փորձելու ենք հարձակվողական ֆուտբոլ խաղալ» (տեսանյութ)Արթուր Պետրոսյան. «Վաղը փորձելու ենք հարձակվողական ֆուտբոլ խաղալ» (տեսանյութ)

Արթուր Պետրոսյան. «Վաղը փորձելու ենք հարձակվողական ֆուտբոլ խաղալ» (տեսանյութ)

25.03.17 20:00
Արթուր Պետրոսյան. «Վաղը փորձելու ենք հարձակվողական ֆուտբոլ խաղալ» (տեսանյութ)

Մարտի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի և հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

- Գևորգ, մի քանի տարի առաջ դուք հանդես եք եկել Կարագանդայի «Շախտյորում»։ Ի՞նչ հիշողություններ ունեք Ղազախստանից և ո՞ւմ կառանձնացնեիք Ղազախստանի հավաքականից։
- Շատ լավ հիշողություններ ունեմ Ղազախստանից, շատ ուրախ եմ, որ խաղացել եմ այնտեղ: Այդ ժամանակվա թիմից ձեր հավաքականում խաղում է Մուրթազաևը, դարպասապահ Պոկատիլովը: Լավ թիմ ունեք, տաղանդավոր ֆուտբոլիստներ շատ կան:

- Պարոն Պետրոսյան, շատերը կարծում են, որ սա ետնապահների հանդիպումն է և թիմերը հավասար մակարդակի են։ Ի՞նչ առաջադրանք է դրված ձեր խաղացողների առջև այս խաղի համար։
- Ես նույնպես կարծում եմ, որ թիմերը հավասար են: Կարծում եմ՝ բավական ծանր պայքար է մեզ սպասվում:

- Մի քանի օր առաջ Ղազախստանի հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց Կիպրոսի հետ։ Հետևե՞լ եք այդ խաղին։
- Չնայած որ ամեն ինչ արվել էր, որ մենք խաղը չկարողանանք տեսնել, մենք կարողացել ենք խաղը նայել և մեր եզրակացություններն արդեն արել ենք:

- Պարոն Պետրոսյան, պաշտպանության աջ թևում լուըջ մրցակցություն կա, թե Կամո Հովհաննիսյանը, թե Հովհաննես Համբարձումյանը, և ինչու չէ, նաև Հրայր Մկոյանը շատ լավ են խաղում այդդիրքում: Որոշե՞լ եք, թե ով է խաղը սկսելու մեկնարկային կազմում:
- Ինչպես գիտեք, Կամո Հովհաննիսյանն իր ակումբում խաղում է կիսապաշտպանի դիրքում: Այնպես որ, եթե նրա օգտին որոշում կայացնենք, ապա միայն կիսապաշտպանի դիրքի համար: Հովհաննես Համբարձումյանը փոքր վնասվածք է ստացել, նրա հետ կապված վերջնական որոշում վաղը առավոտյան կկայացնենք։

- Դավիթ Մանոյանի բացակայության հետ կապված` կետրոնում քանդվել է Մանոյան-Մալաքյան-Եդիգարյան եռյակը: Այդ դիրքի համար ինչ-որ որոշում կայացրե՞լ եք։
- Դավիթ Մանոյանի համար շատ ենք ցավում. Նա լավ մարզավիճակում էր գտնվում և կարող էր օգնել թիմին: Կարծում եմ՝ կկարողանանք ճիշտ որոշում կայացնել:

- Նախորդ խաղից առաջ ասացիք, որ ոչ-ոքին դրական արդյունք է: Ի՞նչ կասեք այս խաղի մասին։
- Եթե հիշում եք, անցած անգամ ես ասացի՝ դա դրական արդյունք է, բայց մենք ամեն ինչ կանենք հաղթանակի հասնելու համար: Նույն բանը կասեմ նաև այսօր:

- Բնականաբար շատլավ ուսումնասիրել եք հակառակորդին։ Ի՞նչ կասեք նրանց մասին:
- Մենք վերլուծել ենք նրանց խաղը, գիտենք և ուժեղ և թույլ կողմերի մասին: Կնշեմ ուժեղ կողմերը՝ պայքարող և ֆիզիկապես շատ ուժեղ թիմ է, որն ամբողջ խաղի ընթացքում փորձում է պրեսսինգի դիմել:

- Հենրիխ Մխիթարյանը ֆունկցիոնալ պատրաստվածության առումով պատրա՞ստ է խաղին։
- Հենրիխի մարզավիճակի մասին ոչ մի բացասական բան չեմ կարող ասել։ Իմ կարծիքով նա պատրաստ է վաղվա խաղին։

- Դուք եղել եք հարձակվողական ոճի ֆուտբոլիստ, իսկ մեր հավաքականի ամենաթույլ դիրքը հավանաբար հենց հարձակման գիծն է: Ի՞նչ պիտի անեք այդ խնդիրը լուծելու համար:
- Մենք փորձելու ենք վաղը հարձակվողական ֆուտբոլ խաղալ: Տակտիկական փոփոխություններ ենք արել, որպեսզի փորձենք լրացնել այդ բացը:

- Պարոն Պետրոսյան, Արազ Օզբիլիսն ի՞նչ վիճակում է գտնվում։
- Ինչպես գիտեք, Արասն իր թիմում հիմնական կազմում չի խաղում: Նրա մասին կարող եմ ասել, որ խաղից-խաղ է ավելացնում: Անկասկած, ֆիզիկական վիճակը բարելավելու տեղ ունի:

- Դուք հետևում եք առաջնության խաղերին, բայց այս անգամ միայն 6 հոգի եքհրավիրելհավաքական։ Մեր առաջնությունում չկա՞ն հավաքականի մակարդակի ֆուտբոլիստներ, թե՞ նրանք դեռ լավ մարզավիճակում չեն։
- Թեկնածուներ կան: Ընդամենը երեք խաղ է տեղի ունեցել, և դեռ չեն հասցրել մարզավիճակ ձեռք բերել:

- Հրայր Մկոյանն իր թիմի վերջիրն խաղերին չէր մասնակցում վնասվածքի պատճառով: Ի՞նչ կասեք նրա մարզավիճակի մասին:
- Ինչպես գիտեք, նա վնասվածք ուներ, սա դեռ երկրորդ շաբաթն է, որ նա մարզվում է և դեռ չունի այն մարզավիճակը, որն ուներ նախկինում:

- Ռոստովում հանդես է գալիս հայազգի Խորեն Բայրամյանը: Հետևո՞ւմ եք նրա խաղին և ի՞նչ պլաններ ունեք նրա հետ կապված։
- Մենք Չեռնոգորիայի հավաքականի խաղից հետո երկու հեռախոսազրույց ենք ունեցել նրա հետ, անգամ պայմանավորվածություն կար, որ ես անձամբ պետք է գնայի Ռոստով և իրեն հանդիպեի, սակայն հետո ինչ-ինչ պատճառներով չստացվեց։ Հետևում ենք, բայց այս պահին կոնկրետ գործողություններ չկան: Մենք կրկին կփորձենք, բայց դա անսահման չի լինի: Մենք ընդառաջ քայլեր կանենք, բայց իհարկե խաղացողն էլ ընդառաջ քայլեր պիտի անի:

- Այս ամսվա ընթացքում մի քանի խաղեր եղան, որոնցում Մխիթարյանը հանդես էր գալիս հարձակվողի դիրքում։ Հնարավո՞ր է վաղվա խաղին նրան տեսնենք հարձակման եզրում և ըստ ձեզ նրա համար ամենահարմար խաղային դիրքը ո՞րն է։
- Ինչպես մենք տեսանք, նա անգամ կարող է ձախ պաշտպանի դիրքում խաղալ: Դարպասապահի դիրքում առայժմ նրան չենք տեսել, այն էլ երևի ցածրահասակ է, դրա համար (ծիծաղում է-խմբ.): Իսկ այս խաղի համար Հենրիխը պետք է որպես խաղը կազմակերպող, խաղն առաջ տանող, այդ իսկ պատճառով չեմ կարծում, որ հարձակվողի դիրքը նրա համար ամենաօպտիմալն է:

- Գերմանիայում բավականին հաջող ելույթներ է ունենում Սարգիս Ադամյանը: Կտեսնե՞նք նրա վերադարձը հավաքական:
- Նա հանդես է գալիս Գերմանիայի չորրորդ դիվիզոնի թիմում: Եթե նա բարձր որակներ ունի, ապա շանս ունի վերև բարձրանալու համար ու մեր ուշադրության կենտրոնում լինելու:

- Բազմաթիվ հայ ֆուտբոլիստներ հանդես են եկել Ղազախստանի հավաքականում։ Դիմե՞լ եք նրանց օգնության կամ խորհրդի համար:
- Այս տեղեկատվական դարում ամեն ինչ հասանելի է: Մենք ամբողջ տեղեկատվությանը տիրապետում ենք, այդ իսկ պատճառով չենք դիմել նրանց:

- Վերջերս ՈՒԵՖԱ-ն պարզաբանեց, թե ինչպես է կազմակերպվելու Ալգերի լիգայի մրացշարը, որին շատ լուրջ է պետք պատրաստվել: Ինչպե՞ս եք վերաբերում այդ մրցաշարին և արդյո՞ք դա հավաքականի մեկ տարվա ծրագրերի մեջ փոփոխություն կմտցնի։
- Եթե նկատի ունեք, որ բոլոր խաղերը պարտվենք ու մնանք չորրորդ խմբում, ապա ոչ: Աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումները խաղանք, նոր ամեն բան պարզ կլինի: Առայժմ դրա մասին լուրջ չեմ մտածել:

- Արդեն որոշվե՞լ է, թե ովքեր են իրացնելու ստանդարտ իրավիճակները։
- Մենք ունենք երեք-չորս ֆուտբոլիստներ, ովքեր կարող են շատ լավ իրացնել ստանդարտ իրավիճակները: Որոշել ենք՝ փոփոխական են իրացնելու:


sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված