Արթուր Թովմասյանը՝ ոսկե մեդալակիրԱրթուր Թովմասյանը՝ ոսկե մեդալակիր

Արթուր Թովմասյանը՝ ոսկե մեդալակիր

25.03.17 11:06
Արթուր Թովմասյանը՝ ոսկե մեդալակիր

Դոհայում անցնող մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլում՝ երեկ կայացած եզրափակիչներում Հայաստանը ներկայացնող Արթուր Թովմասյանն օղակներ վարժությունում ոսկե մեդալ է նվաճել: Նույն վարժությունում Վահագն Դավթյանը 4-րդն էր:

Այսօր՝ մրցաշարի վերջին օրը, հայ մարզիկներից ելույթ կունենա միայն Արթուր Դավթյանը: Նա կմրցի հենացատկ եւ զուգափայտեր վարժությունների եզրափակիչներում:

Դավթյանն այսօր բրոնզե մեդալ էր նվաճել նժույգթափեր վարժությունում:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված