Հետաքրքիր հոբելյան. 126 տարի առաջ՝ այս օրը...Հետաքրքիր հոբելյան. 126 տարի առաջ՝ այս օրը...

Հետաքրքիր հոբելյան. 126 տարի առաջ՝ այս օրը...

23.03.17 17:09
Հետաքրքիր հոբելյան. 126 տարի առաջ՝ այս օրը...

Ամենաառաջին ֆուտբոլային դարպասները որեւէ լուրջ կոնստրուկցիա չէին. 2 սովորական փայտե ցից՝ առանց հորիզոնական ձողի… Ու գոլը հաշվվում էր այն պարագայում, երբ գնդակը ցանկացած բարձրության վրա այդ ձողերի արանքով էր անցնում:

Բնականաբար, այդ կարգը բազմաթիվ վեճերի պատճառ էր դառնում ֆուտբոլիստների ու մրցավարի միջեւ:

Ուստի՝ ամեն հարցում կարգուկանոն սիրող անգլիացիները՝ ֆուտբոլի հիմնահայրերը, որոշեցին այդ հարցն էլ կանոնակարգեն: Նախ պարտադիր դարձրեցին ձողերը միմյանց կապողպարանը: Ապա՝ բարձրությունը կանոնակարգելու համար որոշակի ստանդարտ մշակեցին:

Ու այդ մեզ համար է հիշելու համար բարդ 7 մ 32 սմ լայնությունն ու 2մ 44 սմ բարձրությունը՝ անգլիացիների համար հեշտ էր՝ 8 յարդ լայնություն, 8 ֆուտ բարձրություն…

Իսկ ամենակարեւորը՝ 1890 թ-ին լիվերպուլցի Ջոն Բրոդին, ով ձկնորսային ցանցեր արտադրող ֆիրմա ուներ, առաջարկեց իրենց արտադրանքն օգտագործել ո՛չ միայն ձկնորսության մեջ, այլեւ՝ գնդակ որսալու համար… Նա պատենտս ստացավ ու սկսեց առաջարկել ակումբներին: Բայց բոլորը չէ, որ Բորդիի գաղափարը խելքին մոտ ու լուրջ էին համարում:

Ու միայն 1981թ-ի մարտի 23ին՝ Անգլիայի հարավի ու հյուսիսի հավաքականների միջեւ խաղի ժամանակ 1-ին անգամ ցանցն օգտագործվեց… Հենց ա՛յս օրը՝ 126 տարի առաջ…

Իսկ Բրոդիի կազմակերպությունը… Այն առ այսօր ցանցեր է պատրաստում անգլիական ու եվրոպական խաղադաշտերի համար ու այդ ցանցերից յուրքանչյուրը բաղկացած է ճիշտ 25.000 հանգույցից…

Ահա՜ այսպիսի հետաքրքիր հոբելյան…



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված