Հայ բադմինտոնիստները մեկնել են ԻսրայելՀայ բադմինտոնիստները մեկնել են Իսրայել

Հայ բադմինտոնիստները մեկնել են Իսրայել

23.03.17 15:29
Հայ բադմինտոնիստները մեկնել են Իսրայել

Հայ պատանի բադմինտոնիստները երեկ մեկնել են Իսրայել, որտեղ մասնակցելու են միջազգային մրցաշարի:

Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվականը՝ մրցաշարին կմասնակցի 3 հայ մարզիկ.

«Թել Ավիվում հանդես են գալու պատանիների երկու տարիքային խմբեր` Մ13 եւ Մ15 տարեկաններ: Մ13 տարեկանների մրցաշարում Հայաստանը կներկայացնի ԷլենՏիրատուրյանը, իսկ Մ15-ում` Գայանե Մամաջանյանը եւ Սվետլանա Բոյաջյանը:

Կարծում եմ` մեր պատանիները լավ հանդես կգան եւ մրցանակային տեղերկզբաղեցնեն: Կմրցեն ինչպես մենախաղում, այնպես էլ` զուգախաղում:

Մամաջանյանը եւ Բոյաջյանը միասին հանդես կգան զուգախաղում, Սվետլանան նաեւ խառը զուգախաղում` Իսրայելի ներկայացուցչի հետ:

Տիրատուրյանը բացի մենախաղից կմրցի զուգախաղում Իսրայելի ներկայացուցչիհետ:

Թիմը մեկնել է պատանիների գլխավոր մարզիչ Էլեոնորա Մեսրոպյանիղեկավարությամբ»,-ասել է Հայաստանի բադմինտոնի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչյա Պողոսյանը:

Մրցաշարը կկայանա մարտի 23-25-ը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված