Ձյուդոիստներն ուսումնամարզական հավաք են անցկացնում ՉեխիայումՁյուդոիստներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Չեխիայում

Ձյուդոիստներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Չեխիայում

09.03.17 13:59
Ձյուդոիստներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Չեխիայում

Ձյուդոյի Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների անդամներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Չեխիայի Նիմբուրգ քաղաքում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվականը՝ մեջբերելով Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանին:

«Եվրոպայի ձյուդոյի միությունն ուսումնամարզական հավաք է կազմակերպել «Բոլորս դեպի օլիմպիական ոսկի» խորագրով (մարտի 6-12): Մասնակցում են աշխարհի լավագույն հավաքականները: Արմեն Նազարյանի գլխավորությամբ Հայաստանից մեկնել է 4 մեծահասակ և 3 երիտասարդ: Օրվա ընթացքում մոտ 30 գոտեմարտ են անցնակցնում մարզիկները: Չեխիայի հավաքին ազգային հավաքականից մասնակցում են Հովհաննես Դավթյանը և Հովհաննես Ալեքսանյանը (60 կգ), Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ), Անդրանիկ Չափարյանը (81 կգ), իսկ երիտասարդներից` Գասպար Հայրապետյանը (55 կգ), Գևորգ Խիթարյանը (81 կգ), Գրիգոր Սահակյանը (90 կգ)»,-ասել է Խիթարյանը:

Դավիթ Խիթարյանը նշել է, որ երիտասարդները վերադառնալուց հետո ևս մեկ հավաք կանցկացնեն Հայաստանում, ապա կմեկնեն Հունաստան` մասնակցելու Եվրոպայի բաց մրցաշարին: Սակայն դեռ հայտնի չէ, թե ովքեր կմեկնեն Աթենք:

«Մինչև ապրիլի 20-23-ը Լեհաստանում կայանալիք Եվրոպայի առաջնությունը, ազգային հավաքականը նույնպես Եվրոպայի բաց մրցաշար ունի: Այն անցկացվելու է Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում (ապրիլի 1-2) և օլիմպիական վարկանիշային կարգավիճակ ունի: Այնտեղ Հայաստանը կներկայացնեն Ֆերդինանդ Կարապետյանը և Գոռ Մկրտչյանը»,-ասաց Դավիթ Խիթարյանը:

Ֆեդերացիայի փոխնախագահը հայտնեց նաև, որ մարտի 15-29-ը պատանիներն ուսումնամարզական հավաք կանցկացնեն Աբովյանում: Թիմի կազմում կընդգրկվի մոտ 15 մարզիկ, երկուսն՝ աղջիկ: Պատանիները կպատրաստվեն իրենց տարիքային խմբի Եվրոպայի բաց մրցաշարին:

«Աշխարհի առաջնությունը վերջինների համար առաջին վարկանիշային մրցաշարը կլինի: Հույս ունենք, որ մեր մարզիկները վարկանիշային միավորներ ձեռք կբերեն և կկարողանան մասնակցել 2018 թվականի Բունեոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերին»,- նշեց Դավիթ Խիթարյանը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված