Քրիստինե Մանգասարյանի ԱյբուբենըՔրիստինե Մանգասարյանի Այբուբենը

Քրիստինե Մանգասարյանի Այբուբենը

08.03.17 16:20
Քրիստինե Մանգասարյանի Այբուբենը

Նրան հաճախ հայկական կանանց ֆուտբոլի Հենրիխ Մխիթարյան են կոչում, թեև իր մականունը Ֆաբիտո է... Նա վստահ է, որ մարդ միշտ պետք է զինվոր լինի, չի պատկերացնում իր կյանքն առանց խենթությունների, երբեմն նախանձում է պապուասներին ու չի սիրում օդանավակայանները...

Այբուբենի հայելում շվեդական ԱԻԿ-ի ֆուտբոլիստ Քրիստինե Մանգասարյանն է:

Ա – Արև

Արևը միշտ տեսնում ենք և միայն այն ժամանակ ենք զգում նրա ողջ հզորությունը, երբ այն չի լինում: Ես հիմա այնպիսի երկրում եմ բնակվում, որ շատ եմ զգում արևի կարիքը:

Բ – Բարձրություն

Բարձրությունը թույլ է տալիս կտրվել ամեն ինչից, լինել ինքդ քեզ հետ:

Բ - բարձրություն.JPG

Գ – Գարուն

Ամեն ինչ կյանք է առնում, բացի այդ ֆուտբոլային խաղաշրջանն է սկսվում:

Դ – Դոլմամա

Շատ համեղ հայկական խոհանոց է: Մեծ հաճույքով հիմա այնտեղ հաց կուտեի:

Ե – Երջանկություն

Ցանկանում եմ գտնել իմ իրական երջանկությունը, որը դեռ չեմ կարողանում գտնել կամ, միգուցե գտել եմ, բայց չեմ հասկանում ինչի մեջ է այն:

Ե - երջանկություն.jpg

Զ – Զինվոր

Մարդ միշտ պետք է զինվոր լինի, անկախ նրանից, թե որ դաշտում է նրա պայքարը:

Է – Էվերեստ

Այն ամենա-ամենան է:

Ը – Ընկեր

Երբ ունես իսկական ընկեր, ունես մշտական թիկունք, կյանքի բլոր դժվարությունները հաղթահարելու համար:

Ը - ընկեր.JPG

Թ – Թոնիր

Վա՜խ, ոնց կուտեի հիմա թարմ թխած թոնրի լավաշ:

Թ - Թոնիր_1.jpg

Ժ – Ժպիտ

Երբ անտրամադիր քայլում ես, ու մեկն ուղղակի ժպտալով անցնում է, անկախ քեզանից դա փոխանցվում է քեզ ու տարածվում բոլորին: Այնպես որ, հաճախ ժպտացեք:

Ի – Իշխանություն

Միաժամանակ հզոր և կործանիչ ուժ: Այս երկու հակասությունների լավագույն համադրությունն է իշխանությունը ու արդյունքը կախված է նրանից, թե ինչպես այն կտնօրինես:

Լ – Լուսին

Լուսինը Երկրագնդի միակ բնական արբանյակն է, միշտ մի կողմով է թեքված դեպի երկրագունդը, երբեք երես չի դարձնում նրանից ու միշտ երկրագնդի կողքին է: Ավելին, այն կարգավորում է Երկրագնդի առանցքը: Այն կարծես ամուր ու անվերջ հարաբերությունների խորհրդանիշ լինի...

Խ – Խենթ

Առանց խենթությունների չեմ պատկերացնում կյանքս: Ամեն բան ծնվում է մի փոքր խենթությունից:

Խ - խենթ.JPG

Ծ – Ծիածան

Այն նման է մի փոքրիկ հրաշքի, որոնց ես դեռ հավատում եմ:

Կ – Կամուրջ

Կամուրջը միացնող է, այն միացնում է երկու առանձին միավորներին:

Կ - կամուրջ.JPG

Հ – Հունաստան

Երկիր՝ լի տեսարժան վայրերով, որոնցից յուրաքանչյուրում մի մեծ պատմություն է թաքնված:

Ձ – Ձյուն

Նման է հեքիաթի և հիշեցնում է մեր պարզ, բարի ու երջանիկ մանկությունը:

Ձ - Ձյուն_2.jpg

Ղ – Ղափամա

Երբեք չեմ փորձել, երևի ժամանակն է:

Ճ – Ճամբար

Այդպես էլ մայրիկս չթողեց փոքր ժամանակ ճամբար գնամ:

Մ – Մայրիկ

Խոսքերն ավելորդ են:

Յ – Յոթ

Իմ թիվն է, բոլոր մարզաշապիկներիս ուղեկցել է ինձ

Յ - Յոթ.jpg

Ն – Նապոլեոն

Երբ մարդ մի քանի բան միանգամից է կարողանում անել, նրան միշտ ասում են «դու հո Նապոլեոնը չե՞ս», ինչը խելացիության ու միաժամանակ մի քանի գործողություն կատարելու ունակության հետ է ինձ մոտ ասոցացվում:

Շ – Շուն

Շատ եմ սիրում շներին ու գնահատում նրանց հավատարմությունը:

Ո – Որմիզդուխտ

Առաջինը սա մտքիս եկավ

Չ – ուղղակի Չ

Չ մասնիկ ունենք հայերենում, ինչը միշտ բացասական եմ ընկալում, քանի որ այն հիմնականում կապված է կամ բացասականի, կամ բացառելու հետ:

Պ – Պապուաս

Այս ցեղատեսակին երբեմն նախանձում եմ քաղաքակրթությունից հեռու լինելու համար:

Ջ – Ջինս

Նորարարության, ինչ-որ տեղ հեղափոխության, ինչու չէ նաև նորաձևության խորհրդանիշ:

Ռ – Ռոնալդինյո

Նա իմ ամենասիրելի ֆուտբոլիստներից է, քանի որ նա միշտ սրտով է ֆուտբոլ խաղացել, ֆանտաստիկ տեխնիկա ուներ, մեծ հաճույքով էր խաղում և այդ հաճույքը միշտ փոխանցվել է ինձ, նրան նայելիս:

Ս – Սլաք

Երբ սլաքն առաջ է գնում, հասկանում եմ, որ անգամ անցած վայրկյանն այլևս երբեք հետ չես բերի:

Վ – Վրանգլեր

Իմ ամենասիրելի մեքենանից մեկն է, որով երազում եմ գնալ անապատ, լեռներ ու էքստրեմալ պայմաններում քշել այն:

Վ - Վրանգլեր.jpg

Տ – Տիգրան Մեծ

Տիգրան Մեծ և ծովից ծով Հայաստան

Ր – Րաֆֆի և Րոպե

Ընտրությունը մեծ չէ:

Ց – Ցայտաղբյուր

Երազում եմ այստեղ (Շվեդիայում) փողոցում քայլեմ ու ցայտաղբյուր լինի, որ ջուր խմեմ, որտեղից մեր համեղ հայկական ջուրը կգա:

Ց - Ցայտաղբյուր.jpg

Ու – Ուկրաինա

Քանի որ իմ մեջ հայի և ուկրաինացու արյուն կա:

Փ – Փյունիկ

Առաջին ֆուտբոլային ակումբս է եղել:

Ք – Քիմիա

Միշտ զզվել եմ այս առարկայից ու շատ դժվար էի դրական գնահատական ստանում:

ԵՎ –

Դժվար թե մի բան մոգոնեմ

Օ – Օդանավակայան

Իմ ամենաչսիրելի վայրերից մեկը, քանի որ ամեն անգամ հրաժեշտ եմ տալիս սիրելի մարդկանց:

Ֆ – Ֆաբիտո

Ածականս է:

Ֆ - Ֆաբիտո_1.jpg

Հ.Գ.

Շ - Շնորհակալություն


Նախագիծը՝ Գայանե Նազարյանի

Լուսանկարները՝ Քրիստինե Մանգասարյանի անձնական արխիվից


Հիշեցնենք, որ Այբուբեն նախագծի նախորդ հերոսներն էին Արթուր Աբրահամը, Լևոն Պաչաջյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը, Արսեն Ջուլֆալակյանն, Տիգրան Պետրոսյանն, Կամո Հովհաննիսյանն, Առաքել Միրզոյանը, Աղասի Ինանցը, Անի Ամիրաղյանը, Տարոն Ոսկանյանը, Հասմիկ Միքայելյանը, Գոռ Վարդանյանը, Վարդան Մնացականյանը, Արսեն Բալաբեկյանը, Նոել Գևորը, Հենրիխ Մխիթարյանը, Էդքար Մալաքյանը, Վիուլեն Այվազյանը, Ռումյան Հովսեփյանը, Կամո Ունանյանը, Սաթենիկ Հովհաննիսյանն, Ալեքս Միսկիրտչյանն, Սմբատ Մարգարյանն, Անուշ Գրիգորյանն, Արամ Ավագյանը, Գոհար Շահնազարյանը, Միհրան Հարությունյանը, Գրիգոր Գրիգորյանը, Իզաբելլա Յայլյանը, Գաբրիել Ղազարյանը, Արթուր Թովմասյանը, Ռոբերտ Գասպարյանը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված