Cup of Tyrol. Էդվարդ Տեր-Ղազարյանը 3-րդն է, Միքայել Սալազարյանը՝ 1-ինըCup of Tyrol. Էդվարդ Տեր-Ղազարյանը 3-րդն է, Միքայել Սալազարյանը՝ 1-ինը

Cup of Tyrol. Էդվարդ Տեր-Ղազարյանը 3-րդն է, Միքայել Սալազարյանը՝ 1-ինը

02.03.17 13:24
Cup of Tyrol. Էդվարդ Տեր-Ղազարյանը 3-րդն է, Միքայել Սալազարյանը՝ 1-ինը

Փետրվարի 28-ին ավստրիական Ինսբրուկում մեկնարկել է ISU-ի Cup of Tyrol միջազգային 2-րդ մրցաշարը:

Մրցաշարին մասնակցում էինք նաև հայ պատանի գեղասահորդները՝ Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոցի փոքրիկ գեղասահորդ Միքայել Սալազարյանն ու ՀՀ գեղասահքի ֆեդերացիան ներկայացնող 11-ամա գեղասահորդ էդվարդ Տեր-Ղազարյանը։

Սալազարյանը մասնակցել է Basic Novice B խմբում ու 16.76 միավորով զբաղեցրել 1-ին հորիզոնականը, իսկ Տեղ-Ղազարյանը Basic Novice A խմբում 29.03 միավորով 3-րդն էր՝ զիջելով առաջատար թուրք Էֆե Չեթիզին 5.56 միավոր:

Նշենք, սակայն, որ թեև մեր տղաները մեդալներ են բերել, սակայն այս 2 դեպքում էլ մեդալները հուսադրող չեն. Սալազարյանի միակ մրցակիցը հենց ինքն էր՝ այդ խմբում 1 մասնակից էր հայտավորված, իսկ A խմբում Տեր-Ղազարյանը 3-րդն էր 3 մասնակիցների թվում:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված