Մեկնարկել է լեռնադահուկային սպորտի Հայաստանի բաց առաջնությունըՄեկնարկել է լեռնադահուկային սպորտի Հայաստանի բաց առաջնությունը

Մեկնարկել է լեռնադահուկային սպորտի Հայաստանի բաց առաջնությունը

01.03.17 14:34
Մեկնարկել է լեռնադահուկային սպորտի Հայաստանի բաց առաջնությունը

Փետրվարի 28-ին Ծաղկաձորում մեկնարկել է լեռնադահուկային սպորտի Հայաստանի բաց առաջնությունը: Միջազգային ֆեդերացիայի հաստատմամբ` այս մրցաշարն օլիմպիական վարկանիշային է:

Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը՝ առաջնությանը մասնակցում են միայն Հայաստանի ներկայացուցիչները` ավելի քան 40 լեռնադահուկորդ բոլոր մարզերից: Այս մասին ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: Նա վստահ է, որ մեր առաջատար մարզիկները բարելավելու են իրենց վարկանիշային միավորները:

Լեռնադահուկորդները կմրցեն հատուկ եւ հսկա ոլորավայրէջքներում:

Առաջնությունը կտևի մինչեւ մարտի 3-ը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված