Յուրա Մովսիսյանը՝ «Ալաշկերտի» դեմ խաղում գոլի հեղինակՅուրա Մովսիսյանը՝ «Ալաշկերտի» դեմ խաղում գոլի հեղինակ

Յուրա Մովսիսյանը՝ «Ալաշկերտի» դեմ խաղում գոլի հեղինակ

25.02.17 11:15
Յուրա Մովսիսյանը՝ «Ալաշկերտի» դեմ խաղում գոլի հեղինակ

Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտն» ԱՄՆ-ում անցկացրեց իր վերջին միջազգային հանդիպումը, որում մրցեց MLS-ի Արևմտյան կոնֆերենցիայի առաջատարներից մեկի՝ «Ռեալ Սոլթ Լեյքի» հեի տ, որում հանդես է գալիս Յուրա Մովսիսյանը:

Ինչպես տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը՝ խաղը տեղի ունեցավ US Irvine խաղադաշտում:

Նշենք, որ ամերիկյան հավաքի ընթացքում «Ալաշկերտը» ևս 2 հանդիպում էր անցկացրել՝ «Լոս Անջելես Գելեքսիի» ու «Վենտուրա Քոունթի Ֆյուժն» թիմերի հետ:

«Ռեալ Սոլթ Լեյքի» հետ խաղում Յուրա Մովսիսյանն ընդգրկված էր մրցակիցների մեկնարկային կազմում և խաղադաշտում անցկացրեց մեկ խաղակես:

Խաղասկիզբը հաջող ստացվեց «Ալաշկերտի» համար: Արդեն 8-րդ րոպեին բազմաքայլ կոմբինացիան մոտ տարածությունից դիպուկ հարվածով եզրափակեց գրոհին միացած Դմիտրո Խովբոշան՝ 1:0:

Հաջողությունը զարգացնելու լավ առիթներ ունեցան Միհրան Մանասյանն ու նորեկ Լեստեր Պելտիերը, սակայն նրանց հարվածները փակեցին մրցակցի պաշտպանները:

Խաղակեսի եզրագծում հաշիվը հավասարվեց: «Ռեալ Սոլթ Լեյքի» կազմում գոլի հեղինակ դարձավ Յուրա Մովսիսյանը:

Երկրորդ խաղակեսում հանդիպման վերջնահաշիվը ձևակերպեց Չադ Բարրետը, ով մինչ այդ էլ բավական ակտիվ էր գործում ու միայնակ դուրս եկավ Արսեն Բեգլարյանի դիմաց՝ խփեց հաղթական գնդակը՝ 2:1:

Ավարտվեց Հայաստանի չեմպիոնի ամերիկյան հավաքըմ և «Ալաշկերտը» փետրվարի 26-ին կվերադառնա հայրենիք:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված