CISM III ձմեռային խաղեր. Պողոսյանը 24-րդն էCISM III ձմեռային խաղեր. Պողոսյանը 24-րդն է

CISM III ձմեռային խաղեր. Պողոսյանը 24-րդն է

24.02.17 17:07
CISM III ձմեռային խաղեր. Պողոսյանը 24-րդն է

Փետրվարի 22-28-ը ռուսական Սոչիում անցնող III համաշխարհային ռազմական խաղերում այսօր մեկնարկել է հայ միակ մասնակից՝ դահուկորդ Թադևոս Պողոսյանը:

15կմ ազատ ոճով դահուկասահքի մրցումներում մեր դահուկորդը 46 մասնակիցների թվում գրանցել է 24-րդ արդյունքը՝ 39:39.6 ժամանակով: Հաղթող Ալեկսեյ Չերվոտկինի արդյունքն է եղել 34:41.2 ժամանակը:

Նշենք, որ այսօր երեկոյան Սոչիի Ледяной куб արենայում տեղի կունենա Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:

Սոչիում կխաղարկվի մեդալների 44 կոմպլեկտ ինչպես անհատական, այնպես էլ թիմային մրցումներում: Խաղերի ծրագիրն ընդգրկում է 7 մարզաձը՝ բիաթլոն, դահուկասահք, լեռնադահուկային սպորտ, դահուկներով սպորտային կողմնորոշում, սքայ-ալպինիզմ, շինությունում սպորտային լեռնագնացություն և շորթ-տրեկ:

Մեդալները կվիճարկեն 26 երկրների շուրջ 400 մարզիկ:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված