Սոչիում մեկնարկել են CISM 3-րդ ձմեռային խաղերըՍոչիում մեկնարկել են CISM 3-րդ ձմեռային խաղերը

Սոչիում մեկնարկել են CISM 3-րդ ձմեռային խաղերը

24.02.17 23:43
Սոչիում մեկնարկել են CISM 3-րդ ձմեռային խաղերը

Քիչ առաջ Սոչիի «Ледяной куб» արենայում կայացել է CISM 3-րդ ձմեռային Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:

Բացման արարողությանը ներկա են եղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ու երկրի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Խաղերի ջահը վառել են բիաթլոնի օլիմպիական չեմպիոններ Սվետլանա Իշմուրատովան ու Անատոլի Ալյաբովը:

III համաշխարհային ռազմական խաղերը կանցկացվեն փետրվարի 22-ից 28-ը: Սոչիում կխաղարկվի մեդալների 44 կոմպլեկտ ինչպես անհատական, այնպես էլ թիմային մրցումներում: Խաղերի ծրագիրն ընդգրկում է 7 մարզաձը՝ բիաթլոն, դահուկասահք, լեռնադահուկային սպորտ, դահուկներով սպորտային կողմնորոշում, սքայ-ալպինիզմ, շինությունում սպորտային լեռնագնացություն և շորթ-տրեկ:

Մեդալները կվիճարկեն 26 երկրների շուրջ 400 մարզիկ:

Հայաստանը այս խաղերում ներկայացնում է 1 մասնակից՝ դահուկորդ Թադևոս Պողոսյանը: Այսօր մեր մարզիկը ազատ սահքով 15կմ մրցատարածությունում 46 մասնակիցների թվում գրանցել է 24-րդ արդյունքը՝ 39:39.6 ժամանակով:

Նշենք, որ Համաշխարհային ձմեռային խաղերն անցկացվում են 4 տարին 1 պարբերությամբ: Ձմեռային I Խաղերը կայացել են 2010թ-ին իտալական Աոստում, իսկ II Խաղերը՝ ֆրանսիական Անսիում 2013-ին:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված