«Բանանցը» պայմանագիր է կնքել սերբ հարձակվողի հետ«Բանանցը» պայմանագիր է կնքել սերբ հարձակվողի հետ

«Բանանցը» պայմանագիր է կնքել սերբ հարձակվողի հետ

24.02.17 13:12
«Բանանցը» պայմանագիր է կնքել սերբ հարձակվողի հետ

Երևանի «Բանանցի» շարքերն է համալրել սերբ հարձակվող Նենադ Ինյացը:

31-ամյա ֆուտբոլիստն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել Սերբիայի, Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի, Ղազախստանի և Հունաստանի առաջնություններում՝ հանդես գալով «Ամկար», «Վոլգա», «Ալ-Անսար», «Ատիրաու», «Էրգոտելիս» և այլ ակումբներում: Նրա վերջին ակումբն է եղել սերբական «Զեմունը»:

Ինյացը «Բանանցին» էր միացել Անթալիայում կայացած ուսումնամարզական հավաքի ժամանակ և գոլի հեղինակ էր դարձել Յուրմալայի «Սպարտակի» դեմ ստուգողական խաղում.

«Ընկերներիցս հետաքրքրվեցի և իմացա, որ «Բանանցում» կան լավ պայմաններ, կա լավ թիմ, որը խաղացել է Եվրոպա լիգայում: Հետո արդեն ինքս տեսա մարզաբազան և համոզվեցի, որ ամեն ինչ լավ է այստեղ: Փառք Աստծո, լավ ստացվեց և գոլ խփեցի «Բանանցի» կազմում իմ առաջին խաղում: Ինձ դուր եկավ թիմը և կարծում եմ, որ ամեն ինչ լավ կլինի: Գիտեմ, որ «Բանանցի» գործերը հիմա այնքան էլ լավ չեն մրցաշարային աղյուսակում, սակայն պետք է մարզվենք, խաղանք և պայքարենք մեր առջև դրված խնդիրները լուծելու համար»,- «Բանանցի» պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է Նենադ Ինյացը:

Հավելենք, որ Նենանդ Ինյացը ծնվել է 1985 թվականի սեպտեմբերի 4-ին: Նրա հասակն է 191 սմ, քաշը՝ 88 կգ: «Բանանցում» Նենադ Ինյացը հանդես կգա 12 համարի մարզաշապիկով:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված