Օզբիլիսը ներխուժել է խաղադաշտՕզբիլիսը ներխուժել է խաղադաշտ

Օզբիլիսը ներխուժել է խաղադաշտ

06.02.17 17:02
Օզբիլիսը ներխուժել է խաղադաշտ

Փետրվարի 5-ին կայացան Թուրքիայի գավաթի 1/8 եզրափակիչ հանդիպումները: Այս փուլում Արաս Օզբիլիսի «Բեշիքթաշը» նվազագույն հաշվով պարտվե «Ֆեներբախչեին» ու լքեց մրցաշարը: Հետաքրքիր է, որ այս խաղը պահեստայինների նստարանին անցկացրած Արաս Օզբիլիսը հանդիպման 90-րդ րոպեին դեղին քարտի արժանացավ:

Հանդիպման 90-րդ րոպեին հյուրերի հարձակվող Ժերմեն Լենսը խաղից դուրս վիճակում մրցավարի սուլիչից հետո փորձեց պահել գնդակը, ինչը բարկացրեց Օզբիլիսին: Մեր հավաքականի ֆուտբոլիստը ներխուժեց դաշտ և փորձեց վերադարձնել գնդակը տանտերերին:

Արդյունքում սկսվեց քաշքշուկ ու Արասը զգուշացվեց մրցավարի կողմից:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված