Կամերունի հավաքականը՝ Աֆրիկայի ազգերի գավաթակիր (տեսանյութ)Կամերունի հավաքականը՝ Աֆրիկայի ազգերի գավաթակիր (տեսանյութ)

Կամերունի հավաքականը՝ Աֆրիկայի ազգերի գավաթակիր (տեսանյութ)

06.02.17 10:35
Կամերունի հավաքականը՝ Աֆրիկայի ազգերի գավաթակիր (տեսանյութ)

Անցած գիշեր Աֆրիկայի Ազգերի Գավաթի եզրափակչում Եգիպտոսի հավաքականը Գաբոնի «Ստադ դ՝Անգոնջե» մարզադաշտում ուժերը չափեց Կամերունի ընտրանու հետ:

Հանդիպման հաշիվը բացեցին Եգիպտոսի ընտրանու ֆուտբոլիստները: Խաղի 22-րդ րոպեին աչքի ընկավ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մուհամեդ Էլ Նենին:

Հաշիվը հավասարվեց 59-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Նիկոլյա Ն՛Կուլուն: Խաղավարտից րոպեներ առաջ Կամերունի ընտրանուն հաղթանակ պարգևեց Վենսան Աբուբակարի գոլը:

Եգիպտոս-Կամերուն՝ 1:2

Գոլերը՝ Էլ Նենի (22) - Ն՛Կուլու (59), Աբուբակար (88)



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված