«Արարատը» կխաղա «Արմավիրի» հետ«Արարատը» կխաղա «Արմավիրի» հետ

«Արարատը» կխաղա «Արմավիրի» հետ

01.02.17 12:42
«Արարատը» կխաղա «Արմավիրի» հետ

«Արարատը» շարունակում է պայմանավորվածություններ ձեռք բերել ձմեռային նախապատրաստական փուլի ընթացքում ստուգողական հանդիպումներ անցկացնելու շուրջ:

Փետրվարի 24-ին երևանյան թիմը կխաղա Ռուսաստանի երկրորդ լիգայում հանդես եկող «Արմավիր» թիմի հետ, որն այդ օրերին ուսումնամարզական հավաք կանցկացնի Երևանում: Հանդիպումը կկայանա «Բանանցի» մարզաբազայում:

Նշենք, որ «Արմավիրը» գլխավորում է 45-ամյա հայազգի մասնագետ Արսեն Պապիկյանը: Մրցաշրջանի առաջին կեսից հետո ռուսական թիմը ՊՖԼ-ի հարավային գոտում գտնվում է երկրորդ հորիզոնականում և պայքարում ՖՆԼ-ի ուղեգրի համար:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված