Սեմինար-քննարկում՝ հակադոպինգային կանոնների և կիրառվող պատժամիջոցների վերաբերյալՍեմինար-քննարկում՝ հակադոպինգային կանոնների և կիրառվող պատժամիջոցների վերաբերյալ

Սեմինար-քննարկում՝ հակադոպինգային կանոնների և կիրառվող պատժամիջոցների վերաբերյալ

01.02.17 10:19
Սեմինար-քննարկում՝ հակադոպինգային կանոնների և կիրառվող պատժամիջոցների վերաբերյալ

Երեկ՝ հունվարի 31-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության դահլիճում տեղի ունեցավ սեմինար-քննարկում հակադոպինգային կանոնների խախտումների և կիրառվող պատժամիջոցների վերաբերյալ, որը վարում էր նախարարության համակարգի «Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի հակադոպինգային ծառայության պետ Արեգ Հովհաննիսյանը:

Հանդիպումը նախատեսված էր հատուկ լրագրողների համար: Ա. Հովհաննիսյանը խոսել է մարզիկների կողմից խթանիչների (սպեցիֆիկ նյութեր) և ոչ սպեցիֆիկ նյութերի օգտագործման դեպքում նրանց նկատմամբ կիրառվող պատժամիջոցների մասին: Լրագրողներին ներկայացվել են ժամանակավոր հեռացման և որակազրկման տարբերությունը, ինչպես նաև Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) հետ միջազգային, տարածքային և ազգային հակադոպինգային կազմակերպությունների փոխհարաբերությունների մեխանիզմները: Ա. Հովհաննիսյանը ներկաներին բացատրել է արգելված նյութ օգտագործելու դեպքում մարզիկի մեղքի չափի սահմանումը, պատժամիջոցների նվազեցման մեխանիզմները և արգելված նյութ օգտագործելու թույլտվություն ստանալու գործընթացը (TUE):

«Վերջին տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում լուրջ մասնագիտական և հետևողական աշխատանք է տարվում հակադոպինգային կանոնների պահպանման համար: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այսօր բոլոր հայ մարզիկները գտնվում են մեր ծառայության հսկողության տակ, նրանց պարբերաբար ստուգվում են, և նրանցից որևէ մեկն անգելված նյութ չի օգտագործում: Սա ՀԱՕԿ-ի նախագահի հրահանգն է, որը խստորեն պահպանվում է»,- ասել է Արեգ Հովհաննիսյանը:


sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված