Սերգեյ Միքայելյանը՝ Ունեվերսիադայի բրոնզե մեդալակիրՍերգեյ Միքայելյանը՝ Ունեվերսիադայի բրոնզե մեդալակիր

Սերգեյ Միքայելյանը՝ Ունեվերսիադայի բրոնզե մեդալակիր

31.01.17 17:49
Սերգեյ Միքայելյանը՝ Ունեվերսիադայի բրոնզե մեդալակիր

Հայ դահուկորդ Սերգեյ Միքայելյանը ղազախական Ալմաթիում ընթացող 28-րդ Համաշխարհային ձմեռային ուսանողական խաղերում՝ 10 կմ մրցատարածությունում բրոնզե մեդալ է նվաճել: մեր մարզիկը ցույց է տվել 27:04.5 արդյունքը և դարձել բրոնզե մեդալակիր:

Մարզիչներ Արթուր և Ալլա Միքայելյանների սանը ցուցադրել է 27:04.5 արդյունքը 87 մասնակիցների թվում՝ զիջելով առաջատար, ռուս Դմիտրի Ռոստովցևին 52 վայրկյան: 2-րդը Վալերի Գոնչարն է Ռուսաստանից:

sergey.JPG

Այսպիսով, Սերգեյ Միքայելյանը Հայաստանի պատմության առաջին մարզիկն է, ով ձմեռային Ուսանողական խաղերում մեդալ է նվաճել:

Հիշեցնենք, որ նախօրեին Միքայելյանը 10 կմ անհատական մրցավազքում զբաղեցրել էր 4-րդ տեղը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված