Հայ ազատոճայինները 2-րդն էին Թախտիի գավաթումՀայ ազատոճայինները 2-րդն էին Թախտիի գավաթում

Հայ ազատոճայինները 2-րդն էին Թախտիի գավաթում

23.01.17 13:00
Հայ ազատոճայինները 2-րդն էին Թախտիի գավաթում

Հունվարի 19-20-ին Իրանական Մաշադում կայացել է ըմբշամարտի հեղինակավոր միջազգային մրցաշարի՝ Թախտիի գավաթի խաղարկությունը:

Ավանդապես այս մրցաշարին մասնակցել են Հայասըանի ազատ ոճի ու հունահռոմեական ըմբշամարտի մեր թիմերը:

Արայիկ Բաղդադյանի գլխավորած թիմի կազմում Իրան էին մեկնել 57կգ քաշայիններ Նարեկ Հովհաննիսյանը և Հմայակ Աղաջանյանը, 61կգ քաշային Աշոտ Վելիցյանը, 65 կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյանը, 70կգ քաշային Վալտեր Մարգարյանը, 74կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը, 86 կգ քաշային Վահե Թամրազյանը, 97կգ քաշային Շամիր Աթյանն ու 125կգ քաշային Անդրանիկ Գալստյանը:

Իսկ հունահռոմեական ըմբշամարտի հավաքականն են ներկայացրել Վազգեն խաչատրյանը (59 կգ), Գոռ Սիրեկանյանը (66 կգ), Տիգրան Թորոսյանը (71 կգ), Գեղամ Թորգոմյանը (75 կգ), Սարգիս Քոչարյանը և Ռաֆայել Մանուկյանը (80 կգ), Արգիշտի Աբգարյանը (85 կգ), Կարեն Աբգարյանը (96 կգ). Վաչիկ Եղիազարյանը (130 կգ).

Մեր ազատոճայինները խմբային փուլում 2 հաղթանակ են տոնել՝ իիրանական Խորասան Ռազավի ու Ուզբեկստանի հավաքականների նկատմամբ, ինչպես նաև՝ պարտվել Մոնղոլօիայի թիմին, ապա՝ կիսաեզրափակչում առավելության են հասել Ղազախստանի 1-ին թիմի նկատմամբ ու եզրափակչում զիջել են Իրանի 1-ին թիմին՝ դառնալով մրցաշարի արծաթե մեդալակիրներ 16 թիմերի պայքարում:

Հունահռոմեական ըմբշամարտի մեր հավաքականը խմբային փուլում մրցում էր Թուրքիայի ու Ուզբեկստանի թիմերի հետ, որոնցից առաջինին պարտվեցին, իսկ 2-րդ հաղթեցին՝ այդպիսով խմից դուրս չգալով: Թախտիի գավաթում հաղթանակը տոնեց Իրանի 1-ին թիմը, 2-րդը Վրաստանի հավաքականն էր, 3-րդը՝ Իրանի 2րդ թիմը:

Փահլավանի ըմբշամարտում Հայաստանը ներկայացնում էին 60 կգ քաշային Հմայակ Աղաջանյանը, 80 կգ քաշային Գեղամ Թորգոմյանն ու 100 կգ քաշային Շամիր Աթյանը, ինչպես նաև՝ 3 իրանցի ըմբիշներ: Մերոնք խմբային փուլում հաղթանակ տոնեցին Հունգարիայի, Վրաստանի, Սերբիայի թիմերի նկատմամբ, ինչպես նաև պարտվեցին Կալինինգրադ-Ռուսաստան թիմին: Իսկ բրոնզե մեդալի համար մրցամարտում զիջեցին Իրանի առաջին թիմին: Այս մրցաձևում հաղթանակ տոնեց Իրան Խորասան Ռազավի թիմը, 2-րդը Կալինինգրադ/Ռուսաստան թիմն է:





sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված