Տեղի է ունեցել ֆիզկուլտուրայի և սպորտի մասսայական տարածման վերաբերյալ ազգային ծրագրի մշակման աշխատանքային խմբի նիստըՏեղի է ունեցել ֆիզկուլտուրայի և սպորտի մասսայական տարածման վերաբերյալ ազգային ծրագրի մշակման աշխատանքային խմբի նիստը

Տեղի է ունեցել ֆիզկուլտուրայի և սպորտի մասսայական տարածման վերաբերյալ ազգային ծրագրի մշակման աշխատանքային խմբի նիստը

20.01.17 10:38
Տեղի է ունեցել ֆիզկուլտուրայի և սպորտի մասսայական տարածման վերաբերյալ ազգային ծրագրի մշակման աշխատանքային խմբի նիստը

2017 թվականի հունվարի 19-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության դահլիճում տեղի է ունեցել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայական տարածման վերաբերյալ ազգային ծրագրի մշակման աշխատանքային խմբի հերթական նիստը:

Աշխատանքային խմբի անդամները քննարկել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության կողմից մշակված ծրագրի երկու տարբերակներ, որոնք կազմվել են՝ հաշվի առնելով նմանատիպ ծրագրերի միջազգային փորձի ուսումնասիրման արդյունքները:

Աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ Լևոն Վահրադյանը շնորհակալություն է հայտնել խմբի անդամներին կատարած աշխատանքի համար և վստահեցրել, որ մշակվող ծրագիրն իսկապես նպաստելու է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայականացմանը: «Ազգային ծրագիրը մշակվում է տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչների համար: Այն օգնելու է բոլորին զբաղվել ֆիզկուլտուրայով և վարել ակտիվ մարզական կյանք»,- ասել է նա:

Նիստին մասնակցել են աշխատանքային խմբի անդամներ՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ Լևոն Վահրադյանը, նախարարության մասսայական սպորտի բաժնի պետ Սուրեն Պռազյանը, գլխավոր մասնագետ Սերգեյ Աբրահամյանը, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի սպորտային մենեջմենթի և հասարակագիտական առարկաների ամբիոնի դոկտոր-պրոֆեսոր Միքայել Իսպիրյանը, նույն ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի ամբիոնի վարիչ Յուրա Գրիգորյանը, ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Ժորա Բաղդասարյանը և Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի գլխավոր մասնագետ Արա Բաղրամյանը:


sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված