5 նորեկ՝ «Արարատում»
19.01.17 15:59Մրցաշրջանի երկրորդ կեսին լրջորեն նախապատրաստվող «Արարատը» շարունակում է համալրել կազմը:
Արդեն պայմանագրեր են ստորագրվել դարպասապահ Գոռ Էլյազյանի, կիսապաշտպաններ Դավիթ Գրիգորյանի և Արամ Հովսեփյանի, հարձակվողներ Արեգ Ազատյանի և Հովհաննես Հովհաննիսյանի հետ:
25-ամյա Գոռ Էլյազյանը հանդես է եկել «Իմպուլսում», «Միկայում», «Շիրակում» և «Կոտայքում»:
27-ամյա Դավիթ Գրիգորյանը նախկինում խաղացել է «Արարատում», իսկ նրա վերջին թիմը «Միկան» էր:
25-ամյա Արամ Հովսեփյանը մեր թիմ է տեղափոխվել Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտից»:
26-ամյա Արեգ Ազատյանը նույնպես պաշտպանել է «Արարատի» գույները: «Միկայում» և «Բանանցում» հանդես եկած ֆուտբոլիստի վերջին ակումբն «Ալաշկերտն» էր:
Հայաստանի երիտասարդական հավաքականի և «Փյունիկի» նախկին ֆուտբոլիստ 23-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը մինչև «Արարատ» տեղափոխվելը հանդես էր գալիս «Գանձասար-Կապանի» կազմում: