Սերգեյ Միքայելյանը կրկին լավագույնն էՍերգեյ Միքայելյանը կրկին լավագույնն է

Սերգեյ Միքայելյանը կրկին լավագույնն է

18.01.17 14:38
Սերգեյ Միքայելյանը կրկին լավագույնն է

Ծաղկաձորում հունվարի 13-ից 17-ը անցկացվել է 2017 թ. դահուկավազքի ՀՀ առաջնությունը, որին մասնակցել են 50 մարզիկներ՝ ՀՀ Գյումրի, Աշոցք, Վանաձոր և Հրազդան քաղաքներից, ինչպես նաև Երևանի ՖԻՄԱ թիմից:

Մասնակիցները մրցել են 5 կմ ազատ ոճ, 10 կմ ազատ ոճ, 1.1 կմ արագավազք ազատ ոճ և 1.1 կմ արագավազք դասական ոճ մրցաձևերում:

Տղաների մրցապայքարում բոլոր մրցաձևերից (10 կմ ազատ ոճ, 10 կմ դասական ոճ, 1.1 կմ արագավազք ազատ ոճ, 1.1 կմ արագավազք դասական ոճ) հաղթող է դարձել Սերգեյ Միքայելյանը (անձնական մարզիչ՝ Արթուր Միքայելյան): Աղջիկների մրցապայքարում՝ 5 կմ ազատ ոճ և 5 կմ դասական ոճ մրցաձևերում հաղթող է դարձել Կատյա Գալստյանը (անձնական մարզիչ՝ Հովհաննես Սարգսյան), իսկ 1.1 կմ արագավազք ազատ ոճ և 1.1 կմ արագավազք դասական ոճ մրցաձևերում՝ Աննա Մխիթարյանը (անձնական մարզիչ՝ Հովհաննես Սարգսյան):


sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված