Կիմի Ռայկոնենը՝ Ֆինլանդիայի մարզական դեսպանԿիմի Ռայկոնենը՝ Ֆինլանդիայի մարզական դեսպան

Կիմի Ռայկոնենը՝ Ֆինլանդիայի մարզական դեսպան

19.01.17 12:32
Կիմի Ռայկոնենը՝ Ֆինլանդիայի մարզական դեսպան

Երեկ Հելսինկիում կայացել է ֆիննական մարզական գալա-միջոցառումը, որի շրջանակներում երկրի վարչապետ Յուխա Սիպիլյան Ferrari-ի արշավորդ Կիմի Ռայկոնենին հանձնել է միջազգային ասպարեզում երկիրը ներկայացնելու ու առաջխաղացման համար պատվավոր մրցանակը:

Կիմին ներկայացվել է իբրև Ֆինլանդիայի մարզական դեսպան ու բեմ է բարձրացել:

«Ես այն մարդկանցից չեմ, ովքեր սովոր են ֆորմալ ճառեր ասել, սակայն ուզում եմ լավագույնը մաղթել բոլոր անվանակարգերում հաղթողներին, ինչպես նաև նրանց, ովքեր այս տարի մրցանակ չստացան: Ուզում եմ նշել, թե որքան կարևոր է ինձ համար ընտանիքիս աջակցությունն ու Ferrari-ի իմ կոլլեգաների օգնությունը»,-ասել է 2007թ-ի աշխարհի չեմպիոնը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված