«Բանանցը» վերսկսել է մարզումները«Բանանցը» վերսկսել է մարզումները

«Բանանցը» վերսկսել է մարզումները

04.01.17 21:35
«Բանանցը» վերսկսել է մարզումները

Հունվարի 4-ին «Բանանցը» սկսել է նախապատրաստվել 2016/17 մրցաշրջանի երկրորդ հատվածին:

Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը՝ Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ թիմն անցկացրել է տարվա առաջին մարզումը, որը թեթև բնույթ էր կրում: Հունվարի 7-ից թիմին կմիանան դեռևս բացակայող մի քանի ֆուտբոլիստները և թիմը կմարզվի ամբողջական կազմով:

«Բանանց» վերադառնալուց հետո առաջին անգամ թիմի հետ է մարզվել հարձակվող Նորայր Գյոզալյանը, ով ստացել է 10 համարի մարզաշապիկը:

Թիմի հետ մարզվում էր նաև «Բանանց» վերադարձած Կարեն Հարությունը, իսկ Արամ Լոռեցյանը տարվա առաջին աշխատանքային օրն անցկացրեց մարզասրահում, որտեղ վարժասարքերով աշխատում էր վնասվածք ունեցող Արամ Քոչարյանի հետ միասին:
«Բանանցի» առաջին թիմի մարզչական շտաբին է միացել «Բանանցի» ակադեմիայի մարզիչներից Ռոման Սիմոնյանը:

Նշենք, որ առաջինը ուսումնամարզական հավաքը «Բանանցը» կանցկացնի հունվարի 27-ից մինչև փետրվարի 5-ը՝ Կրասնոդարի երկրամասում, իսկ երկրորդը՝ փետրվարին՝ Անթալիայում:

Առաջին հավաքի ընթացքում, որն ավելի շատ ֆիզիկական բնույթ կկրի, «Բանանցը» նախատեսում է անցկացնել երկու ստուգողական: Երկրորդ հավաքի ընթացքում նախատեսվում է հինգ ընկերական հանդիպում:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված