Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան ամփոփել է 2016թ. մարզական տարինՀայաստանի ձյուդոյի ֆեդերացիան ամփոփել է 2016թ. մարզական տարին

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան ամփոփել է 2016թ. մարզական տարին

27.12.16 18:46
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան ամփոփել է 2016թ. մարզական տարին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության դահլիճում տեղի է ունեցել Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի տարեվերջյան ամփոփոիչ նիստը:

2016 թ. մարզական տարվա ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությամբ հանդես է եկել ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանը: Նրա խոսքերով անցնող մրցաշրջանում հայ ձյուդոյիստները միջազգային մրցաշարերում նվաճել են տասնյակից ավելի մեդալներ: «Սակայն 2016 թվականի մեր միակ մարզական պաշտոնական ձեռքբերումը եղել է Եվրոպայի առաջնությունում Հովհաննես Դավթյանի նվաճած բրոնզե մեդալը: Ցավալի է, որ մեր մարզիկը չկարողացավ մրցանակային տեղ գրավել նաև 2016 թ. ամառային օլիմպիական խաղերում»,- ասել է Դավիթ Խիթարյանը:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան իրենց դժգհությունն են հայտնել ձյուդոյի բոլոր տարիքային խմբերի հավաքականների մարզական արդյունքների վերաբերյալ: Ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանը ներկաներին հայտնել է, որ իրավիճակը շտկելու նպատակով իր կողմից կատարվել են նոր նշանակումներ: Նա տեղեկացրել է, որ Հայաստանի ձյուդոյի մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Արմեն Նազարյանը, երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ է նշանակվել Հովհաննես Դավթյանը և պատանիների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Հակոբ Առաքելյանը:

Նիստի վերջում ֆեդերացիայի նախագահը հատուկ շնորհակալագրեր է հանձնել Հայաստանի ձյուդոյի մեծահասակների արդեն նախկին գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանին, երիտասարդների հավաքականի նախկին ավագ մարզիչ Մարտին Սարգսյանին և պատանիների հավաքականի նախկին ավագ մարզիչ Կարեն Աբաղյանին:


sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված