«Նժդեհն» ու ՖԻՄԱ-ն՝ ՀՎՖ 2016թ-ի գավաթակիրներ«Նժդեհն» ու ՖԻՄԱ-ն՝ ՀՎՖ 2016թ-ի գավաթակիրներ

«Նժդեհն» ու ՖԻՄԱ-ն՝ ՀՎՖ 2016թ-ի գավաթակիրներ

19.12.16 09:42
«Նժդեհն» ու ՖԻՄԱ-ն՝ ՀՎՖ 2016թ-ի գավաթակիրներ

Երեկ Երևանում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճում կայացան վոլեյբոլի ՀՀ ֆեդերացիայի 25-ամյակին նվիրված՝ 2016 թվականի վոլեյբոլի կանանց և տղամարդկանց վոլեյբոլի 2016 թվականի ՀՎՖ-գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումները։

Դեկտեմբերի 15-ին մեկնարկած այս ստուգատեսին տղամարդկանց՝5, և կանանց՝4 թիմեր էին վիճարկում հաղթողի կոչումը:

Եզրափակիչ հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները՝

Կանայք՝

3-4 տեղերի համար ՝ ԵՊԼՀ-Ստեփանակերտ՝1:3,

Տղամարդիկ ՝

3-4 տեղերի համար ՝ ՀԷՑ –ՀՃՇՀ՝0:3:

Իսկ ահա վճորոշ՝ 1-2-րդ տեղերի հանդիպումներում ի հայտ եկան 2016թ ՀՎՖ-ի գավաթակիրները՝

Կանայք ՝

1-2 տեղերի համար՝ Նժդեհ- ԽՄՕՄՄ՝3:1,

Տղամարդիկ ՝

1-2 տեղերի համար՝ ՖԻՄԱ-Ստեփանակերտ՝3:1:

Այսպիսով 2016թ ՀՎՖ-ի գավաթի խաղարկության հաղթողներ ճանաչեցին կանանց ՝ ( մարզիչ Խաչիկ Ասմարյան) , տղամարդկանց ՝ ՖԻՄԱ (մարզիչ ՝Կարեն Ասմարյան) թիմեր:

Մրցանակակիր բոլոր թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով,գավաթներով:

ՀՎՖ 25 ամյակի նվիրված գավաթի խաղարկության լավագույն խաղացողներ ճանաչվեցին կանանց մրցաշարում՝ Էդիտա Ղևոնդյանը և Վերոնիկա Կոշկարյանը(երկուսն էլ ԽՄՕՄՄ-ից ) ու Նժդեհ թիմից Մարի Բաղդասարյանը և Անի Հովսեփյանը(երկուսն էլ Նժդեհ-ից ):

Տղամարդկանց մրցաշարում լավագույն խաղացողներ ճանաչվեցին՝ Երվանդ Զաքարյանը (Ստեփանակերտ), և Աշոտ Բալաբեկյանը (ՖԻՄԱ) ։

Ստեփանակերտի թիմին ՀՎՖ կողմից հանձնվեցին վոլեյբոլի գնդակներ։



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված