Հայտնի են Հայաստանի Մ-17 հավաքականի մրցակիցները էլիտ-ռաունդումՀայտնի են Հայաստանի Մ-17 հավաքականի մրցակիցները էլիտ-ռաունդում

Հայտնի են Հայաստանի Մ-17 հավաքականի մրցակիցները էլիտ-ռաունդում

13.12.16 16:18
Հայտնի են Հայաստանի Մ-17 հավաքականի մրցակիցները էլիտ-ռաունդում

Քիչ առաջ Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2016/2017 թթ. առաջնության էլիտ ռաունդի վիճակահանությունը: Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն ընդգրկվեց առաջին խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Գերմանիայի, Թուրքիայի և Ֆինլանդիայի հավաքականները: Մրցաշարը կանցկացվի Թուրքիայի Անթալիա քաղաքում: Հանդիպումները կկայանան մարտի 23-ին, 25-ին և 28-ին:

Ընդհանուր առմամբ, 32 երկրների հավաքականներ բաժանվեցին 8 խմբերի: Նրանցից եզրափակիչ մրցաշարի ուղեգիր կնվաճեն խմբերի հաղթողները և երկրորդ տեղ գրաված լավագույն 7 թիմերը: Եզրափակիչ մրցաշարը կկայանա 2017 թ. մայիսի 3-ից 19-ը՝ Խորվաթիայում:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված