Վադո Կայի սաները մասնակցել են Եվրոպայի առաջնությանը (տեսանյութ+լուսանկարներ)Վադո Կայի սաները մասնակցել են Եվրոպայի առաջնությանը (տեսանյութ+լուսանկարներ)

Վադո Կայի սաները մասնակցել են Եվրոպայի առաջնությանը (տեսանյութ+լուսանկարներ)

05.12.16 11:45
Վադո Կայի սաները մասնակցել են Եվրոպայի առաջնությանը (տեսանյութ+լուսանկարներ)


Շվեյցարիայի Ցյուրիխում կայացել է Վադո Կայ կարատեի Եվրոպայի 44-րդ առաջնությունը, որին մասնակցել են նաև Վադո Կայի Հայկական ֆեդերացիայի ներկայացուցիչները: Հայ կարատեիստները թվով 8 մարզիկ մրցատեղի է մեկնել ֆեդերացիայի նախագահ Արթուր Մանասյանի գլխավորությամբ:

Ճիշտ է, մեր մարզիկներին չի հաջողվել լուրջ նվաճումների հասնել, բայց ինչպես նշում է ֆեդերացիայի նախագահը, սա լավ փորձ էր մեր մարզիկների համար:

«Եվրոպայի առաջնությունը շատ կարևոր մրցաշար է, ու անկախ այն բանից, որ նվաճումներ չունեցանք, մենք չենք հիասթափվում, քանի որ փորձ ձեռք բերեցին մեր մարզիկները: Փորձի փոխանակումը իսկապես կարևոր է, այս պարագայում առավել ևս, որ մեզ համար սա մինչ օրս մասնակցած ամենամեծ մարզական միջոցառումն էր»,- ասաց Արթուր Մանասյանը:

Հավելենք, որ ֆեդերացիայի նախագահը Ցյուրիխում իր սաների հետ հյուրընկալվել է JKF Վադո Կայի վարպետ, 7-րդ դան Ռոբերտո Դանուբիոյի տանը: Մրցումների ու հյուրընկալության մասին ավելի ուշ կներկայացնենք ֆեդերացիայի նախագահ Արթուր Մանասյանի հետ փոքրիկ հարցազրույցում:




sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված