Ամուսնության առաջարկություն ռինգում (տեսանյութ)Ամուսնության առաջարկություն ռինգում (տեսանյութ)

Ամուսնության առաջարկություն ռինգում (տեսանյութ)

05.12.16 08:50
Ամուսնության առաջարկություն ռինգում (տեսանյութ)


Ինչպես տեղեկացրել էինք, վերջերս Դոնի Ռոստով քաղաքում կայացավ Fight Nights GLOBAL 54-ը, որի շրջանակներում իր հերթական մենամարտը անցկացրեց նաև հայ MMA մարտիկ, ProFC վարկածով աշխարհի չեմպիոն Դավիթ Խաչատրյանը, ում մենամարտին արդեն անդրադարձել ենք:

Խառը մենամարտերի երեկոն դիտարժան մենամատերից բացի աչքի ընկավ նաև շատ գեղեցիկ ու իր տեսակով յուրահատուկ և տպավորիչ ակնթարթով:

Ռուս մարզիկ Նիկոլայ Գապոնովը առաջին ռաունդում նոկաուտով առավելության հասնելով մրցակցի նկատմամբ, շնորհակալություն հայտնելով ներկաներին ու բոլոր այն մարդկանց, ովքեր եղել են իր կողքին ռինգ հրավիրեց նաև իր ընկերուհուն ում բավական մեծ անակնկալ էր սպասվում:

Գապոնովը երկրպագուների ներկայությամբ՝ ռինգում ամուսնության առաջակ արեց իր ընկերուհուն, իսկ վերջինս բնականաբար ընդունեց այն:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված