Էլ Կլասիկո. Ռամոսի գոլը փրկեց «Ռեալին» պարտությունից (տեսանյութ)Էլ Կլասիկո. Ռամոսի գոլը փրկեց «Ռեալին» պարտությունից (տեսանյութ)

Էլ Կլասիկո. Ռամոսի գոլը փրկեց «Ռեալին» պարտությունից (տեսանյութ)

03.12.16 21:15
Էլ Կլասիկո. Ռամոսի գոլը փրկեց «Ռեալին» պարտությունից (տեսանյութ)

Իսպանական Լա Լիգայի 14-րդ տուրում կայացավ առաջնության առաջին կեսի ամենասպասված հանդիպումը՝ «Բարսելոնա»-«Ռեալ» խաղը:

Խաղի հաշիվը բացվեց հանդիպման 53-րդ րոպեին, երբ Լուիս Սուարեսը Նեյմարի՝ տուգանայինից կատարած փոխանցումից հետո գլխի դիպուկ հարվածով գրավեց մադրիդյան թիմի դարպասը: Հյուրերը կարողացան պատասխանել միայն հանդիպման վերջին րոպեին: Հերթական անգամ այդ իրավիճակում «Ռեալին» օգնության հասավ թիմի պաշտպան Սերխիո Ռամոսը՝ տուգանայինից հետո գլխի հարվածով գրավելով Տեր Շտեգենի պաշտպանած դարպասը՝ 1:1:

«Բարսելոնա» - «Ռեալ»՝ 1:1

Լուիս Սուարես` 53 - Սերխիո Ռամոս` 90

Թիմերը հանդես եկան հետևյալ կազմերով.

«Բարսելոնա». Տեր Շտեգեն, Սերխի, Պիկե, Մասկերանո, Ալբա, Բուսկետս, Ռակիտիչ (Ինյեստա՝ 60), Գոմեշ (Թուրան՝ 78), Մեսսի, Նեյմար (Դ. Սուարես՝ 87), Լ. Սուարես

«Ռեալ». Նավաս, Կարվախալ, Վարան, Ռամոս, Մարսելո, Մոդրիչ, Կովաչիչ (Դիաս՝ 86), Իսկո (Կազեմիրո՝ 66), Վասկես, Ռոնալդու, Բենզեմա (Ասենսիո՝ 78)



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված