Լաերսիոն ու Տոռեխոնը լքում են «Բանանցն» ընտանեկան խնդիրների պատճառովԼաերսիոն ու Տոռեխոնը լքում են «Բանանցն» ընտանեկան խնդիրների պատճառով

Լաերսիոն ու Տոռեխոնը լքում են «Բանանցն» ընտանեկան խնդիրների պատճառով

03.12.16 18:36
Լաերսիոն ու Տոռեխոնը լքում են «Բանանցն» ընտանեկան խնդիրների պատճառով

«Բանանցի» ֆուտբոլիստներ Լաերսիոն և Կլաուդիո Տոռեխոնն ավարտում են իրենց ելույթները երևանյան ակումբի կազմում:

Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Հայաստանի առաջնության 17-րդ տուրի «Բանանց» - «Շիրակ» հանդիպումից հետո «Բանանցի» գլխավոր տնօրեն Հրաչ Աղաբեկյանը ֆուտբոլիստներին շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար և խորհրդանշական նվերներ է հանձնել:

Հանդիպումից հետո էլ «Բանանցի» գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը նշել է, որ ակումբը շատ էր ցանկանում պահպանել այս ֆուտբոլիստներին, սակայն նրանք խնդրել են հայրենիք վերադառանալ ընտանեկան պատճառներով:

Բրազիլացի Լաերսիոն նախորդ տարվա ամռանն էր համալրել «Բանանցի» շարքերը: Նա թիմի կազմում խփել է 19 գոլ՝ դառնալով ակումբի պատմության ամենաարդյունավետ լեգեոնականը:

Պերուացի Կլաուդիո Տոռեխոնը «Բանանցում» անցկացրած մեկ տարվա ընթացքում աչքի է ընկել ոչ միայն կայուն և լավ խաղով, այլ նաև հիանալի մարդկային հատկանիշներով:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված