Լավագույն մարզական արդյունքներ գրանցած հաշմանդամ մարզիկները պարգևատրվել ենԼավագույն մարզական արդյունքներ գրանցած հաշմանդամ մարզիկները պարգևատրվել են

Լավագույն մարզական արդյունքներ գրանցած հաշմանդամ մարզիկները պարգևատրվել են

02.12.16 16:06
Լավագույն մարզական արդյունքներ գրանցած հաշմանդամ մարզիկները պարգևատրվել են

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ պարգևներ է հանձնել լավագույն մարզական արդյունքներ գրանցած հաշմանդամ մարզիկներին:

Նախարարը շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին՝ մարզիկներին հորդորելով ավելի ակտիվ մարզվել, իսկ մարզիչներին՝ լինել հետևողական և իրենց գիտելիքներն ու փորձառությունը անվերապահորեն փոխանցել մարզիկներին: «Սպորտը և մշակույթը այն երկու ոլորտներն են, որոնք հնարավորություն են տալիս հաշմանդամություն ունեցող անձանց հաջողությամբ ինտեգրվել հասարակությանը: Հաշմանդամային սպորտի հարգելի՛ ներկայացուցիչներ, խնդրում եմ լինել ակտիվ և հիմնավորված առաջարկություններով մասնակցել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակմանը: Դա կօգնի օրենսդրորեն լինել պաշտպանված և օգտվել սահմանված հնարավորություններից»,- ասել է Հրաչյա Ռոստոմյանը:

2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի ամառային պարալիմպիկ խաղերում պաուերլիֆտինգ մարզաձևում 5-րդ տեղը գրաված Գրետա Վարդանյանն արժանացել է միջազգային կարգի սպորտի վարպետի կոչման: Հաշմանդամային սպորտի զարգացման գործում ունեցած ներդրման և բարձր արդյունքներ ցուցաբերելու համար շնորհակալագրերով պարգևատրվել են.

խուլերի ըմբշամարտ մարզաձևից՝

1. Սենիկ Սերոբյան (երիտասարդների աշխարհի առաջնության 1-ին և 3-րդ տեղ)
2. Արարատ Սարգսյան (երիտասարդների աշխարհի առաջնության 3-րդ տեղ)
3. Ժորա Գրիգորյան (մեծահասակների աշխարհի առաջնության 2-րդ տեղեր)
4. Սարգիս Սարգսյան (մեծահասակների աշխարհի առաջնության 2-րդ տեղեր)
5. Գագիկ Սերոբյան (Սենիկ Սերոբյանի անձնական մարզիչ)

խուլերի ձյուդո մարզաձևից՝

6. Ռոբերտ Գևորգյան (աշխարհի առաջնության 2-րդ տեղ)

խուլերի շախմատ մարզաձևից՝

7. Սարո Մելքոնյան (պատանիների աշխարհի առաջնության 2-րդ տեղ)
8. Հակոբ Հակոբյան (վետերանների աշխարհի առաջնության 3-րդ տեղ)

«Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ

9. Տիգրան Գևորգյան (լող, աշխարհի ամառային խաղեր 1-ին տեղ)

10. Սուրեն Բալասանյան (աթլետիկա, աշխարհի ամառային խաղեր 1-ին տեղ, ձմեռային խաղեր դահուկավազք՝ 3-րդ տեղ)

Կույրերի շախմատ մարզաձևից՝

11. Յուրի Ավետիսյան (Հայաստանի Հանրապետության բազմակի չեմպիոն)

Բազկամարտ մարզաձևից՝

12. Հարություն Մխիթարյան (միջազգային մրցաշարերի 3-րդ տեղ):


sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված