Պատանեկան հավաքականն ավարտեց առաջին ուսումնամարզական հավաքըՊատանեկան հավաքականն ավարտեց առաջին ուսումնամարզական հավաքը

Պատանեկան հավաքականն ավարտեց առաջին ուսումնամարզական հավաքը

28.11.16 16:29
Պատանեկան հավաքականն ավարտեց առաջին ուսումնամարզական հավաքը

Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականն ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում: Արեգ Վաթյանի գլխավորությամբ հայ պատանիներն անցկացրել են մի շարք ստուգողական հանդիպումներ:

Անցկացրած 5 հանդիպումներից 3-ում Հայաստանի ընտրանին հաղթել է մրցակիցներին:

Արեգ Վաթյանը տեղեկացրեց, որ հավաքին մասնակցել են բացառապես hայաստանաբնակ խաղացողներ. "Այս տարիքային խմբում ունենք տաղանդավոր տղաներ նաև արտասահմանում, սակայն այս փուլում հավաքականում հանդես են գալիս միայն հայկական թիմերում ելույթ ունեցող խաղացողներ: Եվրոպայի առաջնությունից առաջ կունենանք համալրում նաև արտասահմանից":

Նշենք, որ Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը 2017 թվականի հուլիսին մասնակցելու է Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված