Կայացել է մեծահասակների ձյուդոյի Հայաստանի առաջնությունըԿայացել է մեծահասակների ձյուդոյի Հայաստանի առաջնությունը

Կայացել է մեծահասակների ձյուդոյի Հայաստանի առաջնությունը

28.11.16 13:15
Կայացել է մեծահասակների ձյուդոյի Հայաստանի առաջնությունը

Նոյեմբերի 27-ին կայացավ մեծահասակների ձյուդոյի Հայաստանի Հանրապետության առաջնությունը, որին մասնակցում էին 112 մարզիկ` 99 ձյուդոիստ և 13 ձյուդոիստուհի 17 մարզական կազմակերպություններից: Նրանք ներկայացնում էին Շիրակի, Լոռու, Կոտայքի մարզերը և Երևանը: Առաջնությանը ներկա էին և մարզիկներին պարգևատրեցին Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին, Ձյուդոյի Եվրոպայի Միության սպորտային տնօրեն, հանրահայտ մարզիկ Ալեքսեյ Յացկևիչը, Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանը, Բանակի մարզական ակումբի հրամանատար Վ.Գրիգորյանը::
Մրցանակային տեղերը գրավեցին.
60 կգ
1. Մկրտչյան Գոռ ( Երևան ՀՄՄ)
2. Ալեքսանյան Հովհաննես ( Գյումրի ՀՄՄ)
3. Հարությունյան Էրիկ ( Վանաձոր ՀՄՄ)
3. Հովսեփյան Վահագն ( Հրազդան)

66 կգ
1. Հարությունյան Գոռ ( Վանաձոր)
2. Վարոսյան Տիգրան (Վանաձոր)
3. Թորոսյան Ռոբերտ ( ԵՕՀՊՄՔ)
3. Վիրաբյան Հրայր ( Երևան ՀՄՄ)

73 կգ
1. Կարապետյան Ֆերդինանդ ( ՍՁՕՄՊՄԴ)
2. Ղազարյան Արսեն ( Վանաձորի ՕՀՄՄՄԴ)
3. Խաչատրյան Սամվել ( Երևան ՀՄՄ)
3. Շատվերյան Բորիս ( ՍՁՕՄՊՄԴ)

81 կգ
1. Չափարյան Անդրանիկ ( ԵՕՀՊՄՔ)
2. Սարգսյան Դավիթ ( Երևան ՀՄՄ)
3. Խաչատրյան Վարդան ( Դինամո ՄՀԿ)
3. Խիթարյան Գևորգ ( ԲՄԱ)

90 կգ
1. Սահակյան Գրիգոր (ԲՄԱ )
2. Ջանոյան Կարեն ( Գյումրու ՄՊՀՄ )
3. Աբրահամյան Հարություն ( ՆՀՏ)
3. Նալբանդյան Դավիթ ( ԲՄԱ )

+90 կգ
1. Առաքելյան Հակոբ ( ՍՁՕՄՊՄԴ)
2. Սարոյան Գառնիկ ( ԲՄԱ )
3. Սահակյան Սեյրան ( ԳՕՀՊՄՔ)
3. Գյունաշյան Գոռ ( ԼՂՀ)

48 կգ
1. Առաքելյան Շուշան (ՍՁՕՄՊՄԴ)
2. Ստամբուլցյան Քնարիկ ( ՍՁՕՄՊՄԴ)
3. Պետրոսյան Իռենա ( ՍՁՕՄՊՄԴ)

70 կգ
1.Գրիգորյան Վարսիկ ( ՍՁՕՄՊՄԴ)
2. Ղազարյան Աննա ( Երևան ՀՄՄ)
3. Հովհաննիսյան Իզաբելլա ( ԵՕՀՊՄՔ)

+70 կգ
1. Ավետիսյան Նելլի ( ՍՁՕՄՊՄԴ)
2. Մկրտչյան Աննա ( Բյուրեղավան)
3. Մանուկյան Թագուհի ( Երևան ՀՄՄ)

Նշենք նաև, որ Հայաստանի Սամբոյի և ձյուդոյի ֆեդերացիայի պատվավոր նախագահ Արմեն Իսրայելյանը հատուկ մրցանակ էր սահմանել թիմային հաղթանակի համար, այդ գավաթը նվաճեց Երևանի Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի թիմը` նույն դպրոցի ձյուդոյի ավագ մարզիչ Դավիթ Խիթարյանի գլխավորությամբ:

Թիմային հաշվարկով երկրորդ տեղը գրավեց Հայաստան մարզական միության Երևանի ձյուդոյի և սամբոյի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի թիմը , իսկ երրորդ հորիզոնականում էր Բանակի Մարզական Ակումբի թիմը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված