Նախարարն ընդունել է Արի ԶաքարյանինՆախարարն ընդունել է Արի Զաքարյանին

Նախարարն ընդունել է Արի Զաքարյանին

26.11.16 12:53
Նախարարն ընդունել է Արի Զաքարյանին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է «Սառույցի թագավորները» («Kings on ice») սառցե շոուի կազմակերպիչների հետ և քննարկել մեր երկրում գեղասահքի զարգացման հեռանկարները: Հանրահայտ գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյի գործակալ Արի Զաքարյանը ներկայացրել է իր նկատառումները՝ Հայաստանում գեղասահքի մասսայականացման ուղղությամբ տարվող աշխատանքների, ծրագրերի և նախագծերի վերաբերյալ: «Այն շքեղ շոուն, որ ներկայացնելու ենք նոյեմբերի 27-ին Երևանում, ևս մեկ ազդակ կդառնա ամենագեղեցիկ մարզաձևերից մեկի՝ գեղասահքի մասսայականացման համար»,- ասել է Ա. Զաքարյանը:

Նախարար Ռոստոմյանը հյուրերին է ներկայացրել այն աշխատանքային ծրագրերը և միջոցառումները, որոնք իրականացվելու են նախարարության կողմից՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետությունում գեղասահքի զարգացման: «Ուրախությամբ պետք է նշեմ, որ Երևանում արդեն իսկ գործում է Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոց, որտեղ մարզվում են բազմաթիվ երեխաներ: Ոչինչ մեկ օրում չի լինում, այդ իսկ պատճառով պետք է աշխատել՝ աշխատել համախմբված, միասնական և նվիրումով»,- նշել է Հրաչյա Ռոստոմյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև գեղասահքի վաստակաշատ մարզիչների կողմից մեր երկրում մարզական սեմինարների անցկացման հնարավոր ուղիները:


sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված