Ռոստոմյանն ընդունել է Ալեքսանդր ՅացկևինչինՌոստոմյանն ընդունել է Ալեքսանդր Յացկևինչին

Ռոստոմյանն ընդունել է Ալեքսանդր Յացկևինչին

26.11.16 14:51
Ռոստոմյանն ընդունել է Ալեքսանդր Յացկևինչին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է ձյուդոյի եվրոպական միության մրցավարական հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Յացկևինչին, որը մեր երկրում է ՄՕԿ-ի համագործակցության ծրագրի շրջանակներում մասնագիտական սեմինարներ անցկացնելու նպատակով:

Նախարարը ողջունել է հյուրին և շնորհակալություն հայտնել փորձի և մասնագիտական հմտությունները ձյուդոյի հայ մարզիչներին և մրցավարներին փոխանցելու համար: Կողմերը քննարկել են նաև մեր երկրում ձյուդո մարզաձևի է´լ ավելի զարգացման և տարածման տարբերակներն ու ուղիները:

Հյուրը նախարարին իր պատրաստակամությունն է հայտնել՝ աջակցելու Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի առաջարկությամբ 2018 թվականի ձյուդոյի եվրոպական միության մարզչական և մրցավարական սեմինարը Հայաստանում կազմակերպելու համար:

Հրաչյա Ռոստոմյանը, ողջունելի համարելով նմանատիպ միջազգային մարզական սեմինարի անցկացման նախաձեռնությունը մեր երկրում, միաժամանակ խոստացել է նախարարության գործառույթների շրջանակներում աջակցել Հայաստանի Հանրապետությունում այդ սեմինարի հաջող կազմակերպմանը և իրագործմանը:


sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված