Բիչախչյանը փորձաշրջան է անցնում «Ֆիորենտինայում»Բիչախչյանը փորձաշրջան է անցնում «Ֆիորենտինայում»

Բիչախչյանը փորձաշրջան է անցնում «Ֆիորենտինայում»

23.11.16 16:42
Բիչախչյանը փորձաշրջան է անցնում «Ֆիորենտինայում»

Այս օրերին իտալական «Ֆիորենտինայում» փորձաշրջան է անցնում Գյումրիի «Շիրակի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը: 17-ամյա ֆուտբոլիստին անդրադարձել են իտալական լրատվամիջոցները:

«Վահան Բիչախչյանը «Ֆիորենտինայի» նոր տրանսֆերային նպատակներից է։ Այս պահին հայ ֆուտբոլիստի անունը քիչ բան է ասում, բայց Բիչախչյանն արդեն հաջորդ ամռանը կարող է տեղափոխվել «Ֆիորենտինա», երբ լրանա նրա 18 տարին»,- գրում է calcionews24.com-ը։

«Ֆիորենտինան» շարունակում է տաղանդավոր խաղացողների փնտրել ամբողջ աշխարհում։ Նրանցից մեկը կարող է դառնալ հայկական «Շիրակը» ներկայացնող Վահան Բիչախչյանը, որը փորձաշրջանի է ժամանել «Ֆիորենտինա»։ The Guardian-ի վարկածով, 2016թ. աշխարհի ամենատաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստների ցուցակում ընդգրկված Բիչախչյանը մեկ շաբաթվա ընթացքում կձգտի ապացուցել, որ արժանի է իտալական ակումբին»,- գրում է mondoprimavera.com-ը։



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված