Դավիթ Խաչատրյան. «Օրը թելադրեց անելիքս»Դավիթ Խաչատրյան. «Օրը թելադրեց անելիքս»

Դավիթ Խաչատրյան. «Օրը թելադրեց անելիքս»

17.11.16 13:41
Դավիթ Խաչատրյան. «Օրը թելադրեց անելիքս»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ ուշ երեկոյան Դոնի Ռոստով քաղաքում կայացել է Fight Nights 54-ը, որին մասնակցել է նաև հայազգի MMA մարտիկ Դավիթ Խաչատրյանը: Դավթի րցակիցն էր ուկարինացի Սաֆրանովը: 3 ռաունդների արդյունքում, մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակը տրվեց Դավիթ Խաչատրյանին:

Մենամարտից հետո Դավիթը իր հաղթանակը նվիրեց ապրիլյան պատերազմում զոհված, Արցախի հերոսի կոչում ստացած կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանի ու բոլոր այն տղաներիհշատակնին, ովքեր ընկան մարտի դաշտում՝ պաշտպանելով հայրենիքի սահմանները:

Նշենք, որ հաղթանակը ռոբերտի հիշատակին նվիրելը այնքնա էլ պատահական չէր: Երեկ Ռոբերտը կդառնար 20 տարեկան…

Շնորհավորելով Դավիթ Խաչատրյանին, խնդրեցինք մի փոքր պատմել մենամարտի ու Ռոբերտին հաղթանակը նվիրելու որոշման մասին:

«Առաջին անգամ չէր, որ մենամարտում էի Ռոստով քաղաքում: Գաղտնիք չէ, որ այնտեղ հայեր շատ կան ու իրենք ինչպես միշտ այս անգամ էլ մեծ թիվ էին կազմում դահլիճում: Շնորհակալեմ բոլորին ներկա լինելու ու ինձ աջակցելու համար:

Հենց մենամարտիս առավոտյան իմացա, որ Ռոբերտի ծննդյան օրն է: Մարզիչներիս հետո խոսեցի ու որոշեցինք, որ հաղթանակի դեպքում անպայման այն պետք է նվիրենք Ռոբերտին ու մեր բոլորայն տղաներին, ովքեր քաջաբար պայքարեցին ու զոհվեցին հանուն հայրենիքին»,-ասաց Դավիթ Խաչատրյանը:

Անդրադառնալով մենամարտին, Խաչատրյանը նշեց.

«Ընդհանուր առամամբ, որ նայում եմ մենամարտիս ձայնագրությունը վատ չէր, մրցակցիս ոչ մի ռաունդի ընթացքում առանձնապես շատ հնարավորություն չեմ տվել ազատ գործելու, բայց ես դժգոհ եմ ինքս իմ մենամարտից:

Հենց սկզբում էլ զգացի, որ այնքան էլ ուժեղ չէ, կարող եմ հաղթել, բայց շատ անհարմար մրցակից էր, ոչ մի կերպ չէր ստացվում անել այն, ինչ ցանկանում էի: Կարող եմ ասել, որ իմ կյանքում դեռ նման բան չէր եղել: Զգում էի, որ կարող եմ հաղթել, ավելի արագ վերջացնել մենամարտը, բայց կարծես ամեն անգամ մի բան խանգարում էր, չգիտեմ»,-եզրափակեց Դավիթ Խաչատրյանը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված