Դավիթ Խաչատրյանի առաջիկա մենամարտը`նոյեմբերի 16-ինԴավիթ Խաչատրյանի առաջիկա մենամարտը`նոյեմբերի 16-ին

Դավիթ Խաչատրյանի առաջիկա մենամարտը`նոյեմբերի 16-ին

06.11.16 10:16
Դավիթ Խաչատրյանի առաջիկա մենամարտը`նոյեմբերի 16-ին

Դավիթ Խաչատրյանը այս օրերին շարունակում է նախապատրաստվել իր առաջիկա մենամարտին: Ինչպես տեղեկանում ենք Fight Nights-ի պաշտոնական կայքից. մենամարտի պայմանագիրը արդեն կնքվել է: Այն կկայանա նոյեմբերի 16-ին՝ FIGHT NIGHTS GLOBAL 54 –ի շրջանակներում: Դավիթ Խաչատրյանի առաջիկա մրցակիցն է ուկրաինացի Անատոլի Սաֆրոնովը:

Ախմեդ Ալիևի հետ դրամատիկ մենամարտից հետո, որում Դավիթը ցավալի պարտություն կրեց, արդեն Վրաստանում Խաչատրյանը առավելության հասավ Վիլգելմ Օտտի նկատմամբ, որից հետո սա առաջին մենամարտն է լինելու FIGHT NIGHTS-ի շրջանակներում:

Դավիթի մրցակիցը բավական հարուստ պատմություն ունի մարզական կարիերայի ընթացքում: Ուկրաինացի մարզիկը այս պահին հանդիսանում է իր երկրի չեմպիոն ու մարտական սամբոյի աշխարհի փոխչեմպիոն: Ուկրաինայի ակումբային առաջնության հաղթող է:

Հավելենք, որ մենամարտը կայանալու է Դոնի Ռոստով քաղաքում, որտեղ քիչ չեն մեր հայրենակիցները: Այնպես որ, կարող եք ներկա գտնվել այդ երեկոյին ու աջակցել մեր հայրենակցին, ով թեև շարունակում է ներկայացնել Հայաստանը, թեպետ մարզվում է հայրենիքից դուրս:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված