Հայտնի են Գալուստյանի բոլոր մրցակիցներըՀայտնի են Գալուստյանի բոլոր մրցակիցները

Հայտնի են Գալուստյանի բոլոր մրցակիցները

04.11.16 13:41
Հայտնի են Գալուստյանի բոլոր մրցակիցները

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, Մոսկվայում մեկնարկում է գեղասահքի 2016/17 մրցաշրջանի գրան-պրիների 3-րդ էտապը՝ «Ռոստելեկոմ գավաթը»:

Այս մրցաշարին՝ կանանց մենասահքում հայտավորված է Հայաստանը ներկայացնող Անաստասիա Գալուստյանը: Նրա 11 մրցակիցների անուններն արդեն հաստատված են. կանանց մրցաշարում հաղթանակի համար կպայքարի ռուսական ուժեղ եռյակը՝ Յուլիա Լիպնիցկայա, Աննա Պոգորիլայա, Ելենա Ռոդիոնովա, ինչպես նաև Զիխուն Լին Չինաստանից, Ռոբերտա Ռոդեժեյրոն Իտալիայից, Յուրա Մացուդան ու Կանակո Մուրակամից Ճապոնիայից, Էլիզաբեթ Տուրսինաբևան Ղազախստանից, Անգելինա Կուչվալսկան Լատվիայից, Նիկոլ Ռայիկովան Սլովակիայից ու Կորտնի Հիքսն ԱՄՆ-ից:

Կարճ ծրագրով աղջիկները հանդես կգան նոյեմբերի 4-ին, ժամը՝ 21:40-ից:

Անաստասիան կարճ ծրագրում ելույթ կունենա 2-րդ նախավարժանքում՝ 11-րդը: Նրա ելույթի նախնական ժամն է 23:00-ն:

Ազատ ծրագրով մրցումները կկայանան նոյեմբերի 5-ին:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված