ՀՖՖ նախագահը չի միջամտում հավաքականի գործերին, ուղղակի բացառում է 2-ի հրավերըՀՖՖ նախագահը չի միջամտում հավաքականի գործերին, ուղղակի բացառում է 2-ի հրավերը

ՀՖՖ նախագահը չի միջամտում հավաքականի գործերին, ուղղակի բացառում է 2-ի հրավերը

03.11.16 12:31
ՀՖՖ նախագահը չի միջամտում հավաքականի գործերին, ուղղակի բացառում է 2-ի հրավերը

ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում այսօր կայացավ Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի ու ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսը:

Նորանշանակ մարզիչը նշեց, որ շարունակելու է աշխատանքը «Ցյուրիխում», սակայն հույս ունի՝ հետևել նաև Հայաստանի ԲԽ առաջնության հանդիպումներին՝ տեղի ֆուտբոլիստների աչքի տակ ունենալու ու հավաքականի օպտիմալ կազմ ունենալու համար:

«Ակումբն ինձ ընդառաջել է՝ թույլատրելով գլխավորել հավաքականը: Մեր առաջնության ընթացքին հենց այստեղ՝ Հայաստանում կհետևեմ: Կփորձեմ ոչ մի հանդիպում բաց չթողնել: Իմ մարզչական շտաբում ներառվելու են Սարգիս Հովհաննիսյանը (նա կհամատեղի իր աշխատանքը «Լոկոմոտիվում» ու հավաքականում) ու Ռազմիկ Գրիգորյանը:

Նրանք երկար տարիներ հանդես են եկել Հայաստանի հավաքականում:

Դարպասապահների մարզիչը կլինի Հայկ Կիրակոսյանը:

Ինչ վերաբերում է հավաքականի կազմին, ապա ես ցուցակն արդեն ներկայացրել եմ: Բոլոր ֆուտբոլիստների ընտրությունը ինքս եմ կատարել՝ իմ մարզչական շտաբի հետ միասին»,-նշեց Արթուր Պետրոսյանը՝ հավելելով, որ փոփոխություններ հավաքականում անպայման կլինեն:

Բացի այդ, ինչպես տեղեկացրեց Պետրոսյանը՝ զրույց է ունեցել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ՝ Յուրա Մովսիսյանի թեմայով:

«Պրն. Հայրապետյանի հետ այդ թեման քննարկել ենք: Ես, իհարկե, ասացի, որ կուզեի Յուրային տեսնել հավաքականում, բայց պարոն Հայրապետյանի պատասխանը բոլորս գիտենք:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Արզումանյանին, ապա այդ թեման առհասարակ չի քննարկվել, քանի որ նա ինքնակամ է հրաժարվել հավաքականում հանդես գալուց:

Փոփոխություններ հավաքականում անպայման կլինեն: Սակայն այդ մասին այս պահին խոսել չէի ուզենա»,-ասաց Արթուր Պետրոյսնաը:

ՀՖՖ նախագահը նույնպես իր կարծիքը հայտնեց Մովսիսյանի՝ արդեն չարչրկված թեմայով.

«Բոլորդ ինձանից լավ գիտեք Մովսիսյանի հետ կապված իրավիճակը: Նա ավելի շատ վնաս է տալիս հավաքականին, քան օգուտ. դիսցիպլինան հավասարեցնում է 0-ին, քիչ է մնում՝ մարզադաշտ մեքենայով մտնի:

Վերջին 3 տարում Յուրա Մովսիսյանը իր հնարավորությունների 25 տոկոսից ավել չի խաղացել: Եթե կարող եք նման խաղ նշել, որում նա լավ է խաղացել, ֆուտբոլ է խաղացել, ասեք… Բայց այսպես ստացվում է, որ դուք ուզում եք հավաքականում անուն տեսնել, ոչ թե ֆուտբոլիստ: Այլևս չէի ուզի այս հարցին երբևէ անդրադառնալ:

Ես միայն 2 ֆուտբոլիստի անուն եմ նշել, որ բացառվում էր նրանց հրավիրումը: Մյուս բոլոր գործողություններում մարզիչն ու իր շտաբը ազատ են»,-եզրափակեց Հայրապետյանը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված